Ղարաբաղա-Ադրբեջանական պատերազմի երկարատև դադարից հետո, երբ Ադրբեջանական կողմից վերսկսվեցին կրակոցները, իմ հոդվածներից մեկում ես բարձրաձայնեցի, որ արդեն վերսկսվեց այդ պատերազմը: Ցավոք, այդ ժամանակ արձագանքները ճիշտ հակառակն էին. դրանք ընդամենը Ադրբեջանի կողմից մարտավարական կրակոցներ են և ոչ մի դեպքում այդ պատերազմը չի վերսկսվի:
Այսօր արդեն բոլորս ենք վկա, որ այդ պատերազմը վերսկսվել է և հարցերի հարցը հետևյալում է. ինչպիսի մարտավարություն պետք է որդեգրեն մեր իրավասու մարմինները՝ մեկընդմիշտ վերջ դնելու այս հրեշավոր թնջուկին: Հասկանալի է, որ կա աշխարհ, կա ժողովրդավարություն, կա ագրեսորի պիտակ և նմանատիպ բազմաթիվ այլ ատրիբուտներ, որոնց աշխարհը ուշի-ուշի հետևում է, սակայն կարծում եմ, որ կա նաև այս բոլորից ավելի վեր մի բան. թշնամու կողմից զոհվող՝ մեր հրաշք զինվորներն ու խաղաղ բնակիչները: Մի կողմից ունեինք պատերազմի մոտ 20-ամյա դադար, մյուս կողմից ունենք վերսկսված պատերազմ՝ ամենանենգ մեթոդներով: Այս պարագայում ո՞րն է ճշգրիտ լուծումը: Ականջալուր լինելով ժողովրդի շրջանում տարածվող խոսակցություններին, պարզ է դառնում, որ ժողովուրդը խիստ անհանգստացած է և ստեղծված վիճակում ճշգրիտ լուծում է համարում շուտափույթ և լայնածավալ հակահարվածը: Անկեղծ ասած, բնավ այն կարծիքին չեմ, որ մեր պետության իրավասու այրերն այս ամենը խորությամբ չեն գիտակցում, սակայն ակնհայտ է նաև, որ դիվանագիտական հաշվարկների չնչին դանդաղումը կբերի նոր զոհերի, որոնցից ամեն մեկը մի աշխարհ է: Միամիտ կլինի մտածել, որ երբևէ տեղի է ունեցել թեկուզ մեկ պատերազմ, որն ընթացել կամ ավարտվել է առանց զոհերի, սակայն այդ զոհերի թիվն էապես պակաս է լինում, երբ պատերազմական գործողությունների ժամանակացույցը մշակվում և կազմվում է անվրեպ՝ առանց ուշացման կամ առանց շտապողականության: Ինչպես ամենուրեք, այստեղ էլ ամեն ինչ որոշում է ժամանակը: Չեմ կարծում, որ քրիստոնյա լինելով, այս պատերազմը մենք կառուցում ենք «Եթե մի այտիդ հարվածում են, ապա մյուսն էլ դեմ տուր» մոտեցման վրա, սակայն համոզված եմ նաև, որ Ադրբեջանի անբարո, ոչնչի դեմ կանգ չառնող գործողություններին՝ գոնե այս պահին, նույն կերպ չենք արձագանքում (իհարկե, ինձ կարող են մեղադրել, թե այդ ամենը ռազմական գաղտնի պլաններ են, դու որտեղից գիտես դրանց մասին…): Քաջ հասկանալով, որ բոլոր մարդիկ էլ Աստծո ստեղծագործությունն են այս հողի վրա, հետևաբար բոլորն էլ Տիրոջ համար հավասար են, այնուամենայնիվ բացարձակ անընդունելի և արդարացված չէ այն մոտեցումը, որ մեր ամեն զոհին մենք կպատասխանենք նրանց տասը զոհով և դրանով լուծած կլինենք խնդիրը: Խոհեմությունը հուշում է, որ կա ավելի ընդունելի մոտեցում. պետք է ճիշտ տեղավորվել ժամանակի մեջ և մինչև մեր մեկ զոհը, նրանցից խլել մեկ զոհ և նրանց պարզորոշ հասկացնել, որ շարունակվելու դեպքում, մեկական զոհերով՝ իսպառ վերջ ենք դնելու նրանց գոյությանը: Այս պարագայում, որքան էլ բթամիտ ու անխելք լինեն, գոնե ինչ-որ պահից սկսած, պարտադրված կլինեն զգոնանալ և դադարեցնել իրենց հետագա կոտորածը: Եթե չեն հասկանա, ապա մեղքը իրենց վիզը: Թող աշխարհի վրայից վերանա այդ վտանգավոր տեսակը:
Կարծում եմ, սա է պակասում մեզ…
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ