Այսoր երեկոյան, ժամը 21.30-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնացիրներից գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի կենտրոնը: Ոսկեվանից տեղեկացանք, որ կրակահերթի գնդակներն ընկել են Ղազինյան տոհմի երկու ընտանիքի տների բակերում, բարեբախտաբար, վնասներ չկան: Դրանից հետո ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ոսկեվանի սահմանը պահող հայ դիրքապահների ուղղությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ