Խորվաթիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների առաջնությունը, որտեղ գերազանց մրցելույթ են ունենում Հայաստանի չորս պատանիներ: 8 եւ 12 տարեկան տղաների պայքարում Ռոբերտ Փիլիպոսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը (նկարում` ձախից) հինգ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Ընդամենը կես միավոր է կորցրել Արամ Հակոբյանը (14 տարեկաններ), իսկ մինչեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող Մանվել Պետրոսյանը վաստակել է 4,0 միավոր:
Մեր այս չորս շախմատիստներն էլ ընթանում են մրցաշարային աղյուսակների առաջին հորիզոնականում: Այսօր վեցերորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Porec2015.org-ի
Կարդացեք նաև