Վրաստանի Թեքալի գյուղում ոչ պաշտոնական զրույցի ժամանակ ադրբեջանցիները մեզ հայտնեցին, որ Ադրբեջանի կենտրոնական բանկը իր պահուստներից մեծ քանակի արտարժույթ է վաճառում, սակայն դա էլ չի օգնում , մանաթի արժեզրկումը շարունակվում է, մինչեւ նոյեմբերի 15-ը մեկ դոլարը կարժենա 1.5 մանաթ: Նշենք, որ ներկայումս մեկ մանաթի արժեքը գրեթե հավասար է ամերիկյան դոլարին:
Ադրբեջանցիները հայտնեցին, որ այդ երկրի շրջաններում մեծ է գործազրկությունը, որի պատճառով բնակիչները ստիպված դառնում են պայմանագրային զինծառայող, սահմանագոտում իրենց կյանքը վտանգի են ենթարկում, զոհվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ