Ինչու՞ փողոցում այսքան քիչ ծանոթ դեմքեր եմ տեսնում,
Ինչու՞ ծիծաղկոտ և հուր ցոլացող աչքեր չեմ տեսնում,
Ինչու՞ հանդիպած մարդկանց աչքերում չկա ջերմություն,
Ինչու՞ է սերս` անծանոթի պես ինձ դիմավորում:
Ինչու՞ աշխատող մի ողջ ժողովուրդ գործազուրկ դարձավ,
Ինչու՞ դարավոր սուրբ արժեքները արագ չքացան,
Ինչու՞ ապրեցնող սովորույթները հուշարձան դարձան,
Ինչու՞ ստեղծող այս ժողովուրդի միտքն ամայացավ:
Ինչու՞ է արդյոք իմ ժողովուրդը խիստ հիվանդացել,
Ինչու՞ է կերտող այս ժողովուրդը սկսել քանդել,
Ինչու՞ է լեցուն իմ ժողովուրդը այսպես ցամաքել…
Ինչու՞ է սկսել մեկ այլ անկյունից արևը ծագել:
Ինչու՞ մշտարթուն այս հզոր ազգը խորը քուն մտավ,
Ինչու՞ միշտ աշխույժ այս ժողովուրդը այսպես համրացավ,
Ինչու՞ կրակոտ այս ուժեղ ազգը հանկարծ ամլացավ,
Ինչու՞ մեր բախտը՝ նորից օտարի հույսին ծանրացավ…
Անանիա ՄԱՂԱՔԱՅԱՆ