Լրահոս
Օրվա լրահոսը

Խ. Քոքոբելյանը՝ Ջ. Ուորլիքին. « Համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն »

Սեպտեմբեր 27,2015 18:41

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ և ԼՂՀ սահմանին տիրող վերջին օրերի աննախադեպ լարվածության առիթով դիմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Ն. Գ. պարոն Ջեյմս Ուորլիք,

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ

 Մեծարգո պարոն Դեսպան,

 Ես չեմ կարող իմ մտահոգությունը և վրդովմունքը չարտահայտել, մեզ համար այս դժվարին օրերին, Ձեր` ծայրաստիճան զգուշավորությամբ կատարված և Հայաստանի ու Ադրբեջանի պահվածքի միջև հավասարություն դնող ուղերձների և հայտարարությունների վերաբերյալ, որոնցում ակնհայտորեն անտեսվում է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի խաղաղ բնակչության ակնհայտ հրետակոծությունը, որն ընդգրկել է գրեթե ամբողջ հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը: Դրա հետևանքով, ցավոք, զոհվել են 3 հայ կանայք և վիրավորվել 4 խաղաղ բնակիչներ, իսկ Լեռնային Ղարաբաղում զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծության հետևանքով զոհվել են 4 զինծառայող և ևս 16-ը վիրավորվել:

Համոզված եմ, որ անհնար է նպաստել զինադադարին, առավել ևս խաղաղության հաստատմանը առանց Ձեր և Մինսկի խմբի կողմից, ադրբեջանական ագրեսիային և խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական պատերազմական գործողություններին անաչառ և համարժեք գնահատականներ տալու: Մինչդեռ այդ գնահատականի և համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն՝ իր անպատիժ և սանձարձակ պատերազմական գործողություններին, ինչն էլ ուղեկցվում է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ և սանձարձակ  հռետորաբանությամբ, որը չի նպաստում կայուն զինադադարի հաստատամանը և չի բխում իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորություններից: Իսկ այդ ամենը կարող է հանգեցնել նոր` անխուսափելի պատերազմի և ամբողջ տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն կայունության խաթարման:

Հավատացած եղեք, որ այս իրավիճակը մտահոգում է թե’ Հայաստանի Հանրապետության և թե’ Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու և վստահեցնում ենք, որ մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ այս պարագայում իր պատասխանատվության բաժինն ունի նաև Մինսկի խումբը, ուստի, ակնկալում ենք Ձեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անաչառ և գործուն մասնակցությունն այդքան անհրաժեշտ կայուն զինադադարի և խաղաղության հաստատման գործընթացում:

Հարգանքներով`

Խաչատուր Քոքոբելյան

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ

ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930