Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։
Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձան Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող գործընթացներին։
Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերներին տեղեկացրեց վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։
Արտաքին գործերի նախարար
ներկայացնել պետք չի, այլ պահանջելա պետք