Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Ասիական առաջին տարածաշրջանային բուժքույրական գիտաժողովը

Սեպտեմբեր 26,2015 20:05

Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միությունը, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի Քայ Դելտա մասնաճյուղի և Sigma Theta Tau ասիական տարածաշրջանի մյուս մասնաճյուղերի համագործակցության արդյունքում՝ 2015թ. սեպտեմբերի 26-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կայացավ Ասիական առաջին տարածաշրջանային բուժքույրական գիտաժողովը՝  «Գլոբալ բուժքույրական համագործակցություն գլոբալ առողջության համար» կարգախոսով։

«Ողջունում եմ  առաջին տարածաշրջանային գիտաժողովը, որին ներկա են 15  երկրից  50 մասնակից։ 21-րդ  դարում  բժշկությունը  հիմնված է   բարձր  տեխնոլոգիաների  թեստային համակարգերի վրա։ Արդյունքում ինքնաբերաբար դուրս է մղվում սրտացավությունը, մարդասիրությունը։ Այդ բացը լրացնում են  բուժքույրերը , մեծ սիրով իրականացնելով իրենց  աշխատանքը։ Բուժքրոջ դերը անփոխարինելի է բժշկությունում։ Շնորհակալություն եմ հայտնում Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության հայկական  մասնաճյուղի  ղեկավար Ալինա Քուշկյանին, բուժքույրերի դերի, կրթության, որակի բարձրացման կարևոր  գործին միտված աշխատանքների համար» ,- իր ելույթում ասաց  ՀՀ  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ։

2013թ.-ին քոլեջի «Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությամբ բաժնի քառամյա կրթական ծրագիրը ընդունվեց և ճանաչվեց բուժքույրերի միջազգային պատվավոր միության պետական կառավարման կոմիտեի կողմից և հիմնադրվեց <Էրեբունի> պետական բժշկական քոլեջի Sigma Theta Tau-ի Քայ Դելտա (Chi Delta) մասնաճյուղը` 116 անդամով:

«Մեզ  համար    պատասխանատու  և կարևոր  օր է։ Հպարտ ենք, որ մոտ 2 տարի առաջ մեր կրթական ծրագիրը  ընդունվեց  միջազգային  կառույցի  կողմից՝ սա նաև  մեր պետության ձեռքբերումն է։ Համաշխարհային բժշկական գիտության զարգացմանը համընթաց կարևորվում է բուժքույրերի գիտելիքի և հմտությունների զարգացումը: Հայաստանում  բուժքույրական ոլորտը որակական նոր փուլ է մտնում: Այս  առումով  կարևոր է  ՀՀ առողջապահության  և կրթության գիտության նախարարությունների անփոխարինելի դերը, որը մենք  գործնականում տեսնում ենք»,- ողջունելով ՀՀ առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանին, գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին ասաց միության Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ, Երևանի հայ-ամերիկյան <Էրեբունի> պետական բժշկական քոլեջի տնօրեն, բգդ Ալինա Քուշկյանը։

Գիտաժողովի բացման ելույթներից հետո  աշխատանքներ տարվեցին  մի քանի սեկցիաններով։

«Սա  մեր  առաջին գիտաժողովն է ասիական  տարածաշրջանում։ Մենք փորձում ենք  այսպիսով մեր համագործակցությունը    դարձնել  ավելի  բեղմնավոր  գործնական առումով»,- իր  ելույթում ասաց Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության քարտուղար Կլաուդիա Լայը։

Կարևորելով տեղեկատվության դերը բուժքույրերի մասնագիտական զարգացման, և նրանց դերի բարձրացումը առողջապահությունում, ՀՀ առողջապահության,  կրթության և գիտության նախարարությունները, Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան, Երևանի հայ- ամերիկյան էրեբունի պետական բժշկական քոլեջը համագործակցելով ԱՄՆ Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի և Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ համատեղ սեպտեմբերի 27-28-ին կազմակերպում է Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը՝ «Բուժքույրություն՝ կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» կարգախոսով։

 

Համագումարի նպատակն է կրթության միջոցով նպաստել պացիենտի բուժման արդյունքների անվտանգության և խնամքի որակի բարելավմանը:

Համագումարի խնդիրներն են՝

  • Ցուցադրել բուժքույրերի ներդրումը պացիենտի անվտանգության և առողջապահական ծառայությունների մեջ
  • Բարելավել պացիենտի անվտանգությունը և քույրական խնամքը, բուժման առավել լավ արդյունքների համար
  • Ապահովել գլոբալ համագործակցություն առողջապահության առաջընթացի համար բուժքույրական գիտության և կրթության միջոցով:

 

Համագումարին մասնակցելու են՝ Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության նախագահը Հեստեր Կլոպերը, միության գլխավոր գործադիր  տնօրեն Պատրիցիա Թոմսոնը, միության 2009-2011թթ. նախագահ Կարեն Մորինը, ԱՄՆ Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի ներկայացուցիչներ,  վաստակաշատ դասախոսներ Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Հոնգ-Կոնգից, Չինաստանից, Լիբանանից, Իրանից, Վրաստանից, ինչպես նաև պատվավոր անդամներ, կազմակերպություններ, վաստակաշատ, ճանաչված բուժքույրեր մի շարք տարբեր երկրներից:

Բուժքույրերի կրթության, մասնագիտացման, կատարելագործման և Հայաստանի բուժհիմնարկների հետ համագործակցության հարցերը Արցախի առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է:

ՀՀ և ԼՂՀ  առողջապահության նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 30-ին ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա միջազգային բուժքույրական համագումարի շարունակությունը, որին կմասնակցեն 500-ից ավել արցախցի բուժքույրեր։

Համագումարի բոլոր մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր և շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միությունը, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի Քայ Դելտա մասնաճյուղ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930