Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի գլուխգործոց միկրոքանդակները կցուցադրվեն Սպենդիարյանի տուն-թանգարանում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 26,2015 18:07

Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում այսուհետեւ կցուցադրվեն աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռան՝ Էդուարդ Տեր-Ղազարյանի՝ սպենդիարյանական թեմաներով միկրոքանդակները: Արվեստի այդ գլուխգործոցները տեսնելու համար մանրադիտակ է անհրաժեշտ: «Ջութակ ասեղի անցքում» միկրոքանդակը պատրաստված է փայտի 16 կտորից, բարձրությունը 0.8 մմ է, իսկ «Ալեքսանդր Սպենդիարյանը՝ դիրիժոր» գործը նկարվել է յուղաներկով՝ մազի սրած ծայրով՝ օնիքսի բեկորի վրա:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Ներկայացնելով աշխատանքները` Էդուարդ Տեր-Ղազարյանը նշեց, որ 2009 թվականից շարունակել է հանճարեղ պապի գործը՝ կերտելով անհավանական միկրոքանդակներ եւ պահպանելով արվեստի այդ յուրօրինակ ճյուղը: «Աշխարհում հաշված թվով մարդիկ են զբաղվում միկրոքանդակագործությամբ: Թե որքանով կհաջողվի հավասարվել պապիս, չեմ կարող ասել, բայց բավականին մեծ ջանքեր եմ գործադրում: Պապս 70 տարվա գիտելիքները փոխանցել է ինձ: Որոշ բաներ նաեւ գրի եմ առել եւ հետագայում իրագործել: Եթե գիտես նյութաբանությունը, կարողանում ես որոշ գործել կատարելագործել եւ ավելի փոքրացնել»,-նշեց Էդուարդ Տեր-Ղազարյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Նա ստեղծել է 70-ից ավելի միկրոքանդակ, որոնցից ավելի քան քառասունը՝ հիմնականում՝ լոգոտիպեր, նվիրել է տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների:

Հավելենք, որ հեղինակի պապի՝ արվեստի վաստակավոր գործիչ, մանրաքանդակի անզուգական վարպետ Էդուարդ Ղազարյանի եզակի աշխատանքները զարմացրել են ամբողջ աշխարհին: Նրա նշանակալի ձեռքբերումը միկրոքանդակագործության նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր:

Ի դեպ, մեծանուն վարպետը ստեղծել է աշխարհում առաջին երաժշտական ավտոմատ-զենքը, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին:

Էդուարդ Տեր-Ղազարյանը մահացել է 2012թ.-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930