Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովը համանախագահների ներկայությամբ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին. Day.az

Սեպտեմբեր 26,2015 15:45

«Հայաստանը տարբեր սադրիչ քայլերով, մասնավորապես՝ հակամարտ զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, հետապնդում է բանակցային գործընթացին վնաս հասցնելու նպատակ»,- ըստ Day.az-ի, այս հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Հայաստանի իրական նպատակը ագրեսիայի եւ օկուպացիայի շարունակությունն է: Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ կապերին, ինչը կարող էր նպաստել իրական վստահության հաստատմանը»,- ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է այժմ գոյություն ունեցող ստատուս-քվոյի անընդունելիության մասին եւ հավելել, որ դա երկար չի կարող տեւել: «Ադրբեջանն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ»:

Նա նաեւ ասել է, թե հակամարտության կարգավորման համար Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի դեմ ագրեսիային եւ զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից. «Ադրբեջանը բանակցային գործընթացին մասնակցում է հակամարտության կարգավորման նպատակով: Սակայն, եթե Հայաստանը չազատի օկուպացված տարածքները, Ադրբեջանը կկիրառի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ապահովի սահմանների անձեռնմխելիությունը: Ցանկացած քայլի պատասխանատվությունը, որը կիրականացվի պետություն-օկուպանտի եւ ագրեսորի կողմից, ամբողջությամբ կընկնի Հայաստանի վրա»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930