Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. «Անկախ բնակավայրից, մարդիկ մասնակցելու են 2 ընտրությունների» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2015 15:38

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին՝ որպես դատական համակարգի բարեփոխման իմիտացիա դատական համակարգին առնչվում է նաեւ քննչական մարմինը, որտեղ շատ անփույթ կարգավորում է տրված, եւ որ քննչական գործողությունների կազմակերպումը իրականացնում են քննչական մարմինները, որտեղ հատուկ նշված է կազմակերպումը եւ ոչ իրականացումը. «Անունը շատ բան կարող է խառնել իրար, քանի որ քննիչները ցանկացած գործողություն իրականացնելիս սա կդիտեն որպես հակասահմանադրական»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Երկրորդ բանախոսն էլ՝ նույն ասոցիացիայի անդամ Կարեն Վարդանյանը հավելեց, որ, այսօր, եթե յուրաքանչյուր ոք կարող է կոնկրետ գործով դիմել սահմանադրական դատարան՝ վիճարկելով իր նկատմամբ կիրառվող օրենքի սահմանադրականությունը, ապա նախագծով նա այդ իրավունքից կարող է օգտվել բացարձակապես այն դեպքում, եթե խախտվել են մարդու իրավունքները. «Այնուհետեւ տեղի է ունենում իշխանության ձեւավորումից ժողովրդի օտարման բացահայտ գործընթաց. եթե այսօր մարզերի բնակիչները մասնակցում են 5 ընտրությունների իսկ Երեւանցիները՝ 4, ապա տվյալ պարագայում անկախ բնակավայրից, մարդիկ մասնակցելու են 2 ընտրությունների»:

Ըստ նրա, մարդկանց կմնա մասնակցել ընտրությունների Ազգային Ժողովում՝ համամասնական ընտրություններին եւ համայնքներում՝ ավագանու ընտրություններին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Կարեն Վարդանյանը նշեց, որ ճիշտ է՝ տրված է, որ ժողովուրդը հավաքի 200 հազար ստորագրություն եւ առաջարկի սահմանադրության փոփոխությունների նախագիծ, սակայն, դրա հետ մեկտեղ ԱԺ-ին տրված է այդ նախագծի վրա վետո դնելու իրավունք: Այսինքն, ըստ նրա, եթե ԱԺ-ն չցանկանա այդ նախագիծը դնել քվեարկության, ապա այդ նախագիծը չի դրվի հանրաքվեի., ուզում ես հավաքի 3 միլիոն ստորագրություն:

Մանրամասները՝ տեսանյութում.

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930