Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեռ Անդրյուի հետ: Այս տեղեկությունը «Trend»-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Հանդիպմանը նաեւ մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հաղորդվում է, որ Մամեդյարովը ու համանախագահները քննարկել են հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված հարցեր:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև