Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես հայ գյուղացու կոմբայնը «կրակեց» Կարմիր խաչի ավտոմեքենայի վրա

Սեպտեմբեր 26,2015 14:08

Միջազգային կառույցներից համարժեք արձագանք սպասելն անիմաստ է»,-կարծում է «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Տավուշի սահմանամերձ համայնքների ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերջին դեպքի մասին, նա նշեց, որ մինչ այդ նման հրթիռակոծություն չի գրանցվել. «Եթե ավտոմատներից են կրակում, ասում են` գյուղում խաղաղ է, որովհետեւ դա սովորական երեւույթ է: Իրականում սահմանամերձ գյուղում պատերազմի չի ավարտվում»,-ասաց Արման Հայրապետյանը:

Որպես միջազգային կառույցների կողմնակալ մոտեցման օրինակ նա պատմեց, որ նախորդ տարի  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եղել են Չինարիում, որպեսզի գյուղացիները կարողանան ցորենի դաշտը հնձել. «Հակառակորդը կրակել է կոմբայնի վրա՝ վնասելով նաեւ Կարմիր խաչի ավտոմեքենան: Կառույցի ներկայացուցիչը հայտարարեց, որ երկուստեք կրակոցների հետեւանքով իրենց մեքենան լքեց տարածքը…Խոսեցի ներկայացուցիչների հետ՝ ցանկանալով հասկանալ՝ իրենց ավտոմեքենայի վրա հո մեր կոմբայնո՞վ չեն կրակել…»,-հավելեց Հայրապետյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930