Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Զոհված նորակոչիկները դիրքերում չեն եղել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2015 12:59

«Հակառակորդն այս անգամ էլ միջպետական հանդիպումից, տվյալ դեպքում՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ակտիվություն ցուցաբերեց՝ կարծելով, թե դա բանակցությունների վրա ազդելու եւ մեզ խեղճացած պահելու միջոց է: Բայց հայկական կողմի համարժեք պատասխանի արդյունքում Ալիեւը կրկին մռութները կախ մնաց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար եւ Բերդավան համայնքների ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքին, ինչի  հետեւանքով զոհվեց 3 քաղաքացիական անձ:

Նա փաստեց, որ դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձերից հետո հակառակորդը կիրառել է հեռահար միջոցներ (թուրքական արտադրության հրթիռ), որոնք ավելի խորն են խոցում: Դեպքից հետո սոցցանցերի օգտատերերը  քննադատում էին Պաշտպանության նախարարությանը՝ գրելով, թե հակառակորդի գործողությունների հետեւանքով զոհվածները նորակոչիկներ են. «Ես ինքս այդ կետից եմ գալիս եւ հավաստիացնում եմ, որ դա առաջնագիծը չէ: Ոչ մի նորակոչիկ չի բարձրանում դիրքեր: Պարզապես հրթիռները հեռահար են խոցել: Տերմինները պետք է հասկանալ, ճիշտ օգտագործել եւ խուճապ չառաջացնել»,-ասաց Արշակ Զաքարյանը:

Դիրքերում պարբերաբար նկարահանումներ իրականացնող կինոռեժիսորի խոսքով՝ Պաշտպանության նախարարի մոտեցումը հստակ է. «Հակառակորդը արժանի պատիժ է ստացել եւ ստանում: Գիտեմ եւ անձամբ տեսել եմ՝ ինչպես են մերոնք գործում: Միայն այդ պատիժն է զսպում նրա հետագա քայլերը»,-հավելեց Զաքարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930