«Երեկ սահմանին ծանր եւ արյունալի բախում է բռնկվել, քանի որ թշնամու ուժերը փորձում էին հարձակվել Ադրբեջանի դիրքերի վրա»,- այս մասին, ըստ «Apa»-ի, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ բախումների արդյունքում զինվոր Մամադով Էլշան Վաքիֆ Օղլուն մահացել է, 3 զինվորներ էլ վիրավոր են: «Նրանց առաջին օգնություն են ցույց տվել: Զինվորների վիճակը բավարար է»:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, թե ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ 4 զինծառայողներ: Կան վիրավորներ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ