Զբոսաշրջության համաշխարհային օրվան ընդառաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ Հայաստան անցած տարի այցելել է մետ 1 միլիոն մարդ, որից վիզայով են մտել միայն 140 հազարը, իսկ մնացածը մեր հայրենակիցներն են, որոնք այցելում են իրենց բարեկամներին: Պարոն Ադիբեկյանը, ներկայացնելով հետազոտության մի դրվագ ,ասաց. «Տատիկը ասում է, որ թոռնիկիս հետ եկել եմ Հայաստան՝ պատմական հայրենիքը տեսնելու, երրորդ օրը թոռնիկը ասել է՝ տատ, բացի եկեղեցիներից ու վանքերից Հայաստանում ուրիշ բան չկա՞»:
Մանրամասները տեսանյութում.
Սոցիոլոգը նշեց, որ Տաթեւի վանքը եւ ճոպանուղին բավական հետաքրքիր են, բայց միայն դրանով գրավել տուրիստներին. կգան մի ժամ, երկու ժամ ու կթողնեն կգնան: Փոխարենը ներկայացրեց Ամերիկայի օրինակներից մեկը, որտեղ ըստ նրա, ամեն մի քաղաք տոնավաճառ է կազմակերպում կամ տոն, եւ ամեն այցելու եթե մոտավորապես 100 դոլարի ծախս է անում, ապա դա բյուջեի վրա դրական է ազդում:
Կարդացեք նաև
«Հայաստանը տուրիստի համար պետք է դառնա գրավիչ, այն առումով, որ քրիստոնյա աշխարհի համար մենք կարող ենք դառնալ Մեքքան իսլամականների համար»,-ասաց սոցիոլոգը՝ ավելացնելով, որ Հայաստանում տուրիստները՝ հատկապես քրիստոնյաները, կարող են գալ Նոյի իջած դաշտը տեսնել, նրա տնկած խաղողից գինի խմեն:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ