Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական արկակոծման հետևանքով հայկական հենակետում ունեցել ենք չորս զոհ: Ադրբեջանը փաստորեն շարունակել է հրադադարի սանձարձակ խախտումները, որոնք սեպտեմբերի 24-ին էլ Տավուշի մարզում հանգեցրել էին երեք խաղաղ բնակչի մահվան: Փաստորեն, վերջին երկու օրերին հայկական կողմը ունեցել է յոթը զոհ: Սա իսկապես արտառոց իրադրության վկայությունն է:
Տավուշի մարզի ողբերգական փաստը ցցուն կերպով դրսևորեց այն, որ Հայաստանի ներքին կյանքը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով բացարձակապես չի համապատասխանում արտաքին մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին: Եթե մենք դիտարկենք Հայաստանի և՛ քաղաքական, և՛ տնտեսական օրակարգերը, ապա ակնհայտ է դառնում, որ դրանք ըստ էության ոչ մի կապ չունեն արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների հետ:
Այսինքն՝ այդ օրակարգերը կտրված են ոչ միայն հասարակությունից, այլ նաև պետության արտաքին մարտահրավերներից:
Կարդացեք նաև
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: