Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա նրանք գիտեն, որ մեզանից ուժեղ չեն». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2015 11:57

Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանը համարժեք պատասխան է ստացել Տավուշի մարզի նախօրեի գործողությունների համար:

 Պարոն Հարությունյան, վերջին օրերի այս լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների կարո՞ղ է հանգեցնել:

– Ես համոզված եմ, որ ոչ, սահմանային այս դեպքերը ոչ առաջինն են, ոչ վերջինը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նույն ոճն է, երբ պետք է Ղարաբաղի հարցով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում տեղի ունենա, այսպիսի դեպքեր են գրանցվում: Ադեկվատ պատասխանը նրանք արդեն ստացել են եւ կստանան: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ երբ այսպիսի քայլերի են գնում, ունենալու են զոհեր իրենց ժողովրդի շրջանում: Մենք, իհարկե, պետք է պատրաստ լինենք պատերազմի, բայց ես համոզված եմ, որ դա չի լինի մոտակա ժամանակներս:

 Ե՞րբ կարող է լինել:

– Այն ժամանակ, երբ իրենք պատրաստ կլինեն եւ կիմանան, որ մեզանից ուժեղ են: Հիմա նրանք գիտեն, որ մեզանից ուժեղ չեն:

 Ճի՞շտ է, երեկ իրենք 5 զոհ են ունեցել, հենակետ է վերացվել եւ այլն:

– Մենք ադեկվատ պատասխանը տվել ենք: Իրենց զոհերի մասին թող իրենք խոսեն:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930