Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանը 10 տարի է՝ հաշվառված է հոգեբուժարանում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 26,2015 10:46

Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այնտեղ ապաստան հայցելուց հետո հայտնի դարձավ, որ նա վաղուց հաշվառված է Երեւանի հոգեբուժարանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Վահան Մարտիրոսյանը դեռեւս տասը տարի առաջ՝ 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ:

Սա այն միակ դեպքն է, երբ «Ժողովուրդ» օրաթերթը, առանց տվյալ անձի համաձայնության, հրապարակում է նրա անձնական կյանքին վերաբերող փաստական տվյալ: Սակայն այս դեպքում գործ ունենք մի անձի հետ, ով որոշել է ապաստանել Հայաստանի թշնամի երկրում եւ այդ երկրի իշխանությունների ձեռքում գործիք դառնալ` իր հայրենիքի դեմ օգտագործվելու համար:

Ուստի, կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն համոզվելու, որ նման արարք իրեն կարող է թույլ տալ միայն հոգեկան հիվանդ մարդը:

Լուսանկարը՝ armlur.am-ի

Հրապարակումն ամբողջությամբ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գառնիկ says:

    Ձեզ հետ համաձայն չեմ:
    Վարդանը խենթ ձևանալով պաշարված Բայազետից դուրս եկավ հայրենիքի փրկության համար:
    Սյս կոչեցյալը՝ իր անձի փրկության համար:
    Հայաստանի ԱԱԾ-ն Զարուն հետապնդելու փոխարեն, թող զբաղվի հայրենքին դավաճանած Վահան Մարտիրոսյանի արարքի պատճառների բացահայտման հարցով:
    Թե չէ , բոլորն էլ զգում են , թե ով է հոգեկան հիվանդ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930