Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտավորություն եղե՞լ է. «168 ժամ»

Սեպտեմբեր 26,2015 10:08

«Կարծում եմ, որ այս ժամանակը բավարար էր, որպեսզի այդ հարցն արդեն իսկ լուծում ստանար, որովհետև, որքան մենք հասկանում ենք, արդեն նախաքննությունն էլ մոտենում է իր ավարտին, և պետք է նաև գնահատական տրվեր այդ կապակցությամբ, որպեսզի նաև դա ներառվի կամ չներառվի մեղադրանքի ծավալում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդներ ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք անցած 9 ամիսները բավարա՞ր էին գնահատելու համար սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սահմանն ապօրինի հատելու փորձ կատարե՞լ է, թե՞՝ ոչ:

Նա նշել է, որ քանի որ ծանոթ չեն գործի բոլոր նյութերին, սխալ կլիներ ասել՝ արդյո՞ք սահմանն ապօրինի հատելու դիտավորությունն ակնհայտ է եղե՞լ, թե՞ ոչ:

«Համենայն դեպս, այն բոլոր հրապարկումները, որոնք եղան ռուսական կողմում, ինչպես նաև դատավարության ընթացքը ցույց տվեցին, որ կարծես թե ապացույցներ կան, որոնք բավարար են նրան նաև այդ մեղադրանքն առաջադրելու համար»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930