Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան վերլուծաբան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 26,2015 08:38

Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին սրված իրավիճակը վկայում է այն մասին, որ կողմերը կարող են փորձել պատերազմի միջոցով խախտել հաստատված ստատուս քվոն, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է անվանի «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական, հետախուզական, խորհրդատվական կենտրոնի վերլուծությունների փոխնախագահ Ռեվա Բհալլան:

Նրա խոսքով, թեեւ հայկական կողմը հետաքրքրված է հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման մեջ, Ադրբեջանում, որը հիասթափված է միջազգային միջնորդներից եւ Արեւմուտքից ընդհանրապես, փորձում են օգտագործել ռազմական հակամարտության վտանգը քաղաքական խնդիրները լուծելու համար: Ավելին, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վատթարացման պայմաններում Բաքվում կարծիք է ձեւավորվում, որ ադրբեջանական կողմը մանեվրելու ավելի մեծ տարածություն ունի եւ այն կարող է սրել հակամարտությունը՝ փորձելով հայկական կողմից զիջումներ կորզել.

«Ադրբեջանն այժմ համեմատում է ռազմական սցենարի հնարավոր կորուստներն ու շահերը: Այն ցանկանում է տեսնել, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի՞ եւ թե արդյո՞ք նոր ձեւաչափով բանակցություններ կընթանան, որտեղ Հայաստանը կարող է ստիպված լիներ զիջումների գնալ»:

Ռեվա Բհալլան Ղարաբաղում ռազմական սցենարով իրադարձությունների զարգացումն այնքան էլ հավանական չի համարում, սակայն հիշեցնում է, որ Բաքվում նաեւ քննարկվում է սահմանափակ պատերազմի տարբերակը, որը թույլ կտար ադրբեջանական ղեկավարությանը փորձել քաղաքական նպատակներին հասնել առանց լայնածավալ պատերազմ սկսելու:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930