Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չկա «ռուսամետ Սաքունց»

Սեպտեմբեր 26,2015 10:00

Արեւմտյան երկրները՝ Միացյալ Նահանգները եւ եվրոպական կառույցները, աշխատում են մեզ նման պետությունների «քաղաքացիական հասարակության» (պարզ լեզվով ասած՝ հ/կ-ների) հետ: Ասելով՝ «մեզ նման պետություններ», նկատի ունեմ ոչ միայն հետխորհրդային տարածքը՝ այդպիսի պետություններ կան Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, նույնիսկ Եվրոպայում (նախկին «սոցիալիստական ճամբարի» երկրները): Այդ համագործակցության (դարձյալ պարզ ասենք՝ փող տալու) նպատակը պարտադիր չէ, որ լինի «գունավոր հեղափոխությունը», «ազգային նկարագրի խաթարումը» կամ, եթե խոսենք հետխորհրդային տարածքի մասին, Ռուսաստանի ազդեցության թուլացումը: Այդ ամենը հնարավոր է, բայց որպես «կողմնակի էֆեկտ»՝ ընդունենք, Արեւմուտքի համար հաճախ խիստ ցանկալի:
Բայց ամեն մի մարդու, կազմակերպության կամ երկրի գործողությունների մեջ պետք է տեսնել թե՛ դրական եւ թե՛ բացասական լիցքեր: Նույնիսկ եթե մարդը ոխերիմ թշնամի է համարվում, նրա արածը կարող է ունենալ զգաստացնող, կողմնորոշող ազդեցություն: Իսկ Արեւմուտքը մեր թշնամին չէ. նրա նպատակը կարող է լինել՝ տվյալ երկրում ունենալ այնպիսի գործընկերներ, որոնք որոշակի ճնշում գործադրելով դրանց կառավարությունների վրա՝ այդ երկրները կդարձնեն ավելի կանխատեսելի, ավելի զարգացած, ավելի, վերջին հաշվով, քաղաքակիրթ: Սա Արեւմուտքին պետք է նույնքան, որքան մեզ: Ցանկացած շփման մեջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գտնել կետեր, որտեղ շահերը համընկնում են, ոչ թե մշտապես շեշտել տարաձայնությունները: Ի դեպ, երբ ԱՄՆ դեսպանը խոսում է հայաստանյան կոռուպցիայի մասին, չարժե նեղվել: Դեսպանն, իհարկե, խոսում է իր երկրի շահերից ելնելով, բայց մի՞թե մեր շահերից չի բխում մեր երկրում կոռուպցիայի կրճատումը:

Ռուսաստանն, առավել եւս, մեր թշնամին չէ՝ էլ չթվարկեմ, թե որ հարցերում են մեր շահերը համընկնում: Բայց այդ երկիրը քաղաքացիական հասարակության հետ չի աշխատում՝ ռուսաստանյան պետական ավանդույթների համաձայն, աշխատանքը տարվում է միայն կառավարությունների հետ: Հայաստանի դեպքում կա, հավանաբար, նաեւ այն վստահությունը, որ մենք միեւնույն է՝ նրանց գրպանում ենք՝ никуда не денутся: Գուցե իմ սերնդակիցների համար դա ճիշտ է, նրանցից շատերը պատրաստ են «թռնել մարդկանց դեմքին», եթե վերջիններս հանկարծ ասեն, որ Պուտինն ինչ-որ հարցում գուցե սխալ է: Բայց հաջորդ սերունդների դեպքում նման ինքնավստահությունն ավելորդ է. տեղեկատվական աղբյուրների աննախադեպ մատչելիության պայմաններում բացառված է, որ երիտասարդները կողմնորոշված լինեն Ռուսաստանի ուղղությամբ: Վերցնենք թեկուզ այն փաստը, որ նրանցից շատերի համար ռուսերենն այլեւս երկրորդ լեզու չէ (ցավոք, նրանց զգալի մասն ընդհանրապես «երկրորդ լեզու» չունի):

Այս պայմաններում Ռուսաստանը ոչինչ չի անում՝ իր արժեքները, իր ճշմարտությունները քարոզելու համար: Երբեմն դժգոհում է հ/կ-ների գործունեությունից եւ կոչ է անում նրանց պատժել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (27)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    😀 Շատ հետաքրքիր է․․․ սորոսը արդեն լավ չի սնում․․․ ինֆլացիա․․․ դեվալվացաի․․․ մեր “սաքունցները” լրացուցիչ եկամտի աղբյուր են ման գալիս 😀

    • Արսեն says:

      Որպես պրոպագանդիստ՝ հիմարություն ես արել։ Առաջին մեկնաբանությունդ՝ շատ կարճ է, նրան հնարավոր է շատ երկար պատասխանել, և քո գրած հետագա էշությունը՝ տեսադաշտից դուրս կընկնի։ Հաջորդ անգամվա համար խորհուրդ. հիմնական էշությունդ՝ գրիր ամենասկզբում։

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Արսեն, ինձ համար ցավալին այն է , որ մեր երկիրը զրկվել է քո նման մտածող երիտասարդներից, որ կարող էին երկիրի սերուցքը լինեին:
        Կխնդրեի, եթե համար գտնես, ինձ գտնեիր Facebook ում,հետաքրքիր կլինի «ընկերություն» անել քեզ նման խելացի երիտասարդների հետ: Ես Լոսում եմ, Galust Yenokyan.

        • Արսեն says:

          Շնորհակալ եմ, իհարկե, ազգի սերուցքում լինելու առաջարկության համար..)).. բայց ես չեմ ձգտել այնտեղ լինել… ես «սերուցք» չեմ, ես ընդհամենը՝ մտածելու նյութ եմ դնում։ Ւնչպես ասում է՝ մեր սիրելի Հրանտ Պապիկյանը, ես նույնպես՝ «երևույթ» եմ..)).. Անձնավորվելու համար՝ պայմանները բարենպաստ չեն։

  2. Աշոտ says:

    Рита Дашкина։
    Ребятки, РОССИЯНЕ, я вам из Европы пишу, закрывайтесь, делайте все, чтобы огородить себя от Европы и этой европейской чумы! Как батька Лукашенко! У вас еще осталась своя культура, ценности, уважение к женщине, вы еще цените правду и боритесь за нее! У вас осталось чувство собственного достоинства и вы еще понимаете, что семья это мужчина и женщина! Европа стремительно катастрофически быстро деградирует и превращается в рассадник разврата и мозго промывания! Тут нет правды и она никому не нужна, тут ни у кого нет собственного мнения, а есть мнение НАТО и власти! Страны уже ничего не решают, а решает все Брюссель и Германия! Независимости нет ни у кого, хотя все кричат о ней! Здесь педофилизм и пидерастия уже давно норма, причем преследуются уже те, кто против этого! Наркомания УЗАКОНЕНА! Партии педофилов в ПАРЛАМЕНТЕ ГОЛЛАНДИИ! Грязь европейских столиц, неубранные улицы, огромные мусульманские и африканские общины, преступность зашкаливает! ГОРЫ МУСОРА в ПАРИЖЕ на центральных улицах! Проехав по центру Берлина я была в ужасе от грязи – И ЭТО НЕМЦЫ? Бездомные кругом, работать никто не хочет! Картина апокалипсиса! Свое лицо , но уже с трудом сохраняют скандинавы! Финны молодцы держатся за Россию и работают только на нее! И шведы молодцы не пускают к себе европейскую заразу! Когда то ЕВРОПА это звучало гордо и стремились быть европейцем! Сейчас это уже ругательное слово! Изолируйте себя от этого кошмара и воспитывайте своих детей так, как воспитывали вас! Европе по любому конец, а Россия должна жить дальше!

    • Տ,ա says:

      Բա էլ ուր ես մնում ըտե, փախի փրկվի, արի ռուսաատան։

    • Արսեն says:

      Чем чудовищнее солжёшь, тем скорее тебе поверят. Рядовые люди скорее верят большой лжи, чем маленькой. Это соответствует их примитивной душе. Они знают, что в малом они и сами способны солгать, ну, а уж очень сильно солгать они постесняются. Большая ложь даже просто не придёт им в голову. Вот почему масса не может себе представить, чтобы и другие были способны на слишком уж чудовищную ложь. И даже когда им разъяснят, что дело идёт о лжи чудовищных размеров, они все ещё будут продолжать сомневаться и склонны будут считать, что, вероятно, всё таки здесь есть доля истины…
      – Чтобы в ложь поверили, она должна быть чудовищной.
      – Лгать можно лишь тогда, когда тебя определенно не поймают или поймают слишком поздно.
      – Единственным критерием при решении вопроса, должна ли пропаганда оперировать правдой или ложью, является правдоподобие.
      – Вымыслы целесообразны, если они не могут быть опровергнуты.
      ЙОЗЕФ ГЕББЕЛС

      Ինչպես տեսնում ես, ստի մաաը՝ ճիշտ ես արել Առաջին կետի կատարումը՝ գերազանց է։ Պրոբլեմները սկսվում են երկրորդ կետից՝
      – Лгать можно лишь тогда, когда тебя определенно не поймают или поймают слишком поздно. Քո ամբողջ դժբախտությունը նրանումն է, որ բռնվում ես՝ ակընթարթորեն։ Ստուգել, որ գրածդ կեղծիք է՝ կարող է ցանկացած մարդ, ով ինտերնետ ունի։ Ւհարկե, մի մարդկանց մի մասը՝ չգիտի ինչպես ստուգել, մյուս մասը՝ գիտի, բայց ստուգելու վրա ժամանակ չի ծախսի։ Բայց՝ անպայման կլինեն մարդիկ, (միջինից բարձր ինտելեկտով) որոնք կստուգեն և մնացածին տեղյակ կպահեն։
      Մնում է երկու ելք։
      Առաջինը։ Անջատել ինտերնետը կամ հուսալիորեն վերահսկել։ Ւնչը փորձեցին անել Ռուսաստանում՝ բայց շատ արագ համոզվեցին, որ հնարսվոր չէ։ (Ես ձեզ խորհուրդ կտամ՝ անել ինչպես Հյուսիսային Կորեայում է։ Ինտերնետ ունեն, բայց՝ ներքին ցանց է, համաշխարհային ցանց դուրս գալ հնարավոր չէ։ Մոբիլ հեռախոսներ ունեն, ոչ Հյուսիսակորեական համարների վրա զանգել՝ հնարավոր չէ..)))..)։
      Երկրորդը։ Անընդհատ՝ ավելի և ավել մեծացող դոզայով սուտ լցնել մարդկանց վրա մասսայական ինֆորմացիայի բոլոր միջոցներուվ, միաժամանակ վերացնելով (սպանել, բանտարկել, աքսորել, գոյության միջոցներից զրկել, ինֆորմացիոն դաշտից կտրել.. և այլն) բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք մյուսներին ցույց կտան քո և քեց նմանների՝ ՍՈՒՏԸ։ Ւնչը, առայժմ, հաջողությամբ իրականացվում է Ռուսաստանում և նրա սատելիտ՝ «անկախ» երկրներում։
      Надолго ли? А король-то голый!…

  3. Աշոտ says:

    Грэм Филлипс: «В России свобода слова есть везде, кроме митинга оппозиции»

  4. Աբո says:

    Հետաքրքիր երևույթ եմ նկատում, Եվրոպայում բնակվող օտար երկրացիները՝ բողոքում են եվրոպական արժեքներից, բայց չեն հեռանում, ՌԴ-ու ապրողները՝ Պուտինին Աստծո տեղ հարգում են: Կարելի է ենթադրել՝ որքան հանդուրժող է որդեգրողը, այնքան երեխան անշնորհակալ է:

  5. Սարգիս says:

    Հայաստանի ապագայ սերունդներու երկրորդ լեզուն պէտք է ըլլայ Անգլերենը, որ միջազգային հաղորդակցութեան լեզու է եւ նաեւ Business ի լեզու։ Լեզուն իր հետ կը բերէ նաեւ մշակոյթի, գիտական մարզերու, IT ի եւ տարբեր ոլորտներու եւ մտածողութեան ծանօթութիւն եւ հմտութիւն եւ վերջապես Արեւմտեան Աշխարհին բացուելու հնարաւորութիւն։

    • Աշոտ says:

      գնա քիչ քիչ չինարեն սկսի սովորել, որ բիզնեսԴ գրնաս առաՉ ԴանեՍ

      • Սարգիս says:

        Աշոտ, ձեր պատասխանը իմ գրածիս ճաշակի եւ մակարդակի հարց է, նեղմտութեամբ եւ փակ մտածողութեամբ տեղ չենք հասնիր, իսկ երբ քեզ ու Հայաստանի կառավարութեան կը թուի թէ ոչ մէկէն բան չունիք սորվելիք, արդիւնքը կըլլայ այն ինչ հիմա ունինք, աղքատ եւ հետամնաց Հայաստան – դժբաղտաբար։

  6. Ռուբեն says:

    Թույլ տվեք մի փոքր չհամաձայնել ձեզ հետ,պր-ն Աբրահամյան,առ այն ,որ Ռուսաստանը ոչինչ չի անում …Ինձ հայտնի էն Հայաստանում գործող առնվազն 15 հկ-ներ,2 հզոր հանրապետության բոլոր անկյունները թափանցող թերթ,ՀՀ-ում ազատորեն հեռարձակվող բազմաթիվ հեռուստաալիքներ…հաջթղությամբ աշխատող դեսպանատուն ու կոնսուլություն…Համաձայնեք,որ նրանք գիտեն,թե ինչ պետք է անել;

  7. Հրանտ Պապիկյան says:

    Վերնագիրը իր մեջ պատասխանն էլ է պարունակում: Բնութագրելով Սաքունցին ոչ թե որպես անձ, այլ երևույթ, դնելով չակերտների մեջ՝ Դուք փաստում եք, որ ՛՛Սաքունցները՛՛ դա մի այդպիսի երևույթ է ու ծրագիր՝ բավական տարածված, հիմնականում արևմտյան փողերով սնվող և որոշակի նպատակներ հետապնդող: Ոչ էլ կարիք եմ զգում բացատրելու թե ինչ է ՛՛Սաքունցը՛՛, քանի որ բոլորին հայտնի է:
    Դա հեչ լավ երևույթ չի, կասեի նաև՝ զզվելի երևույթ է: Երևի հենց այդ պատճառով էլ ես ռուսամետ եմ, որ չկան ՛՛ռուսամետ սաքունցներ՛՛: Որ լինեին՝ դրանցից էլ կզզվեի, ոնց որ հիմա՝ արևմտամետներից…

    • Արսեն says:

      Հատկապես ինչն է քեզ զզվանք պատճառում Սաքունցի գործունեության մեջ?

      • Հրանտ Պապիկյան says:

        Ճչացող կեղծությունը, համեմված վիրտուոզ դեմագոգիայով:
        Նա ուղղակի սաքունց է աշխատում, և դա հենց այն երևույթն է, որ կարող էր նույն հաջողությամբ աշխատել որպես չինամետ կամ ռուսամետ սաքունց: Գործ ա, անում ա էլի)))))
        Սրանից մի երեսուն տարի առաջ, երբ արևմուտքը իրոք անհերքելիորեն մարդու իրավունքների և բարեկեցության առումով ծալած ուներ մեր սովետին, սաքունցների կարիք չկար: Դա մենք գիտեինք, նախանձում էինք, օրինակ էինք բերում… ինքներս՝ առանց ինչ որ առաքյալների ու պրոպագանդայի, այն էլ սովետական ակտիվ պրոպագանդայի առկայությամբ, որ ամենուր էր:
        Հիմա, երբ ինֆորմացիոն սով չկա, արգելքներ չկան, ինտերնետով աշխարհի ցանկացած ծայրամասի եղած չեղածը գիտենք, ինչու՞ են պետք սաքունցները: Մտածե՞լ ես այդ մասին:
        Լավ ապրանքը կարող է գովազդ չունենալ էլ իսկի, իսկ երբ ինչ ինչ պատճառով դրա որակը ընկնում է, կամ ուժեղ ՄՐՑԱԿԻՑ է հայտնվում, գովազդին են հուփ տալիս, փոխանակ որակի վրա աշխատեն:
        Ի դեպ՝ ես գովազդից էլ եմ զզվում, և հատուկ չեմ գնում գովազդվող ապրանքներ: Ես ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, երբ ինձ ուզում են ուղղորդել: Հակառակ էֆեկտ է տալիս ինձ մոտ: Գովազդը պետք է լինի ՄԻԱՅՆ տեղեկության ձևով՝ որ արդեն կա նաև այսպիսի ապրանք: Մնացածը ես պիտի գնահատեմ և ընտրեմ: Այս առումով գովազդը կամ հակագովազդը դրանք մեր ընտրելու իրավունքի խախտում են, քանի որ բացի տեղեկացնելուց, նաև փորձում են ինձ ծրագրավորել, թե ես ինչ ուզեմ…
        Սաքունցները (մեծատառով է որպես նախադասության սկիզբ) իրենց պատվիրատուի գովազդով չեն բավարարվում միայն: Նրանք ակտիվ հակագովազդ են ինստալյացիա անում ուղեղներում՝ հիմնականում հակառուսական, դրանով իսկ միամտորեն բացահայտելով այն ՄՐՑԱԿՑԻՆ, որի առաջարկածը կարող է դուրս մղել իրենց շուկայից: Եթե չլինի շուկան կորցնելու վտանգ՝ հակագովազդ պետք չէ: Եթե առաջարկածդ ամենաորակյալն է իրոք, գովազդ էլ պետք չէ: Մարդիկ հիմար չեն, որ լավը թողած վատին վազեն: Հետևաբար եթե որակը այն չէ, ավելի էժան է մարդկանց հիմարացնելը…
        Այս տեսանկյունից նայած՝ հեղինակը լավ էլ հարց է տվել՝ ինչու՞ չկան ռուսամետ սաքունցներ…

        • Արսեն says:

          Դու գիտես ինչ է արհմիուքյունը? ինչ նպատակի է ծառայում?
          Երբևէ, քո աշխատանքի ընթացքում հանդիպել ես աշխատողների իրավունքների պաշտպանության արհմիության իրավաբանի?
          Երբևէ հանդիպել ես՝ սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության? (Խոսքը ձեր կարիկատուա «սպառողների իրավունքների պաշտպանության» պետական զիբիլի մասին չէ, այլ հասարական կազմակերպության՝ որից վախենում են մուլինացիոնալները)։
          Նորմալ երկրում այդպիսի հասարակական կազմակերպությունները՝ հազարավորներ են։ Բոլոր հետաքրքրություն ներկայացնող հարցերով։ Նորմալ երկրում՝ կա պետական ստրուկտուրա, մի քանի հասարակական կառույց՝ որը հսկում է պետական ստրուկտուրան (գիշեր ցերեկ պետք է պետության սխալները և թերացումները՝ մարդկանց աչքը և պաշտոնյաների հետույքը խրես..)).. որ պետությունը չժանգոտի, թե չէ, շատ արագ կընկնենք ձեր օրը… դա անում են՝ այդ թվում նաև ՀԿ-ները)։
          Ւսկ ձեր դեպքում «Սաքունց»՝ պետք չէ (անձը՝ նկատի չունեմ այլ երևույթը։ Կոնրետ Սաքունցը՝ ինչպես է կատարում այն աշխատանքը, որ վերցրել է իր վրա՝ գնահատելու համար բավարար ինֆորմացիա չունեմ)։ Հայաստանին նույնիսկ «մարդու իրավունքների պաշտպան» (պաշտոնականը) պետք չի։ Ով է մարդը, որ մի հատ էլ՝ նրա իրավունքները պաշտպանվի? Դրա համար էլ՝ օմբուդսմենին մարդու տեղ դնող չկա։ Էլ ուր մնաց՝ ՀԿ-ներին։

  8. Մ.Գրիգորյան says:

    Երևի այն, որ պարոն Սաքունցն ու իր գրասենյակը անմիջապես արձագանքում են մարդու իրավունքների ոտնահարման ու անարդարության յուրաքանչյուր դեպքի դեպքում: Հայաստանում շատ քիչ մարդիկ են հետևողականորեն պայքարում հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Դրանցից մեկը պարոն Սաքունցն է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, դա ամբողջ աշխարհում ընդունված ձև է, ամեն անհատ, կազմակերպություն, ուսուցիչ, արվեստագետ, ով ասես, կարող է ներկայացնել նախագիծ /երբեմն նույնիսկ անհեթեթ թվացող/ և ստանալ դրամաշնորհ: Չգիտես ինչու Հայաստանում դա շատ վատ է ընդունվում: Նույնիսկ ծիծաղելի է:Չեմ ուզում խորանալ տնտեսական հարցերի մեջ, բայց ինչ եք կարծում, ինչ ձևով պետք է գոյատևեն այդ կազմակերպությունները, որոնք ծառայում են բացառապես Հայաստանի ժողովրդին: Պարզապաես ոմանք չեն պատկերացնում, որ այս աշխարհում կան նաև անշահախնդիր մարդիկ:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ի՜նչ եք ասում… իրոք որ ծրագրեր ներկայացնելը (երբեմն նույնիսկ անհեթեթ թվացող)՝ դրամաշնորհ ստանալու համար՝ դա է իրական անշահախնդրությունը և ազգանվերությունը, և որքան շատ լինի գումարը, այնքան ավելի անշահախնդիր ու բացառապես ժողովրդի շահով….
      ոնց էլ ոմանք չեն պատկերացնում է…
      Գոնե մի քիչ լավ աշխատեք, որ ՛՛պատկերացնեն՛՛: Գրանտը ուտելով ու բլա-բլա անելով չի է՞)))

      • Արա կիրակոսյան says:

        Հարգելի Պապիկյան, Հեգնանքն իսկապես տեղին չէ: Ինչ է նշանակում գրանտակեր? Երևույթը կարևոր է, և այն իսպառ բացակայում է Հայաստանում: Նորմալ երկրներում գոյություն ունեն հազարավոր “Սաքունցներ” դրա համար էլ գոյություն ունի վերահսկողություն պետական ապարատի նկատմամբ: Նորմալ երկրներում բացառապես Ռուսաստանի և իր “Վասալների”
        Իսկ իրականում Հայաստանը կմնա այսպիսին մինչև հետամնաց ռուսաստանից չհեռանա:

  9. Լավատես says:

    Քանի դեռ ազգային պետության սահմանադրությունում ամրագրված է միջազգային իրավունքի գերակայությունը ազգային իրավունքի նկատմամբ առանց որեւէ պայմանների ու գործընթացների, նման ազգային պետությունները ազգային պետություն կոչվելու իրավունք չունեն, դրանք պարզապես ժամանակակից գաղութներ են։ Իսկ գաղութները իրավունք չունեն ազգային գաղափարախոսություն կամ զուտ ազգային օրենքներ ունենալու, դրա համար էլ հ/կ ներ չեն ստեղծում ոչ ներսում, ոչ էլ դրսում։ Էդ գաղութները դերասաններ են, մեկը դրական կերպար է մյուսը բացասական, իսկ դրանց համար գրող ու ղեկավարողները հենց գաղութատերերն են, սրանք են հկ ներ ստեղծողները։

    • Աշոտ says:

      շատ լավ ես ըմբռնել թե ինչ է նշանակում “արևմտյան դեմոկրատիան” ու “մարդու իրավունքները”; մի բան մենակ կավելացնեմ, որ այս ամենին աջակցում են ու իկատար ածում գաղութատերի հրամանները մի մեծ ոհմակ տեղական դավաճաններ- և առաջին հերթին տեղական ժուռնալիստենրը;

  10. Աշոտ says:

    լիբեռաստներին պետք է խփել ճանճի պես; իրանց մենակ ցինիկաբար խոսալ գիտեն ու ռեպլիկներ թողել, ու դու հետո մտնում ես մի դաշտ, որ պետք ա հա արդարանաս; իսկ ճիշտը իրանց սատկացնելն ա, ու որ իրանք արդարանան որ օդ են շնչում 😀

    • Արսեն says:

      Դա քո անձնական կարծիքն է?..)))..
      էտ քանի մարդ ես խփել «ճանճի պես», որ մնացածին էլ խորհուրդ ես տալիս?
      Էտ, որ երկրում է, որ մարդիկ «ճանճի» արժեք ունեն, քո նման քաջն էլ՝ որոշում է լխճել մի քանի «ճանճ»?..))).. Պատահաբար, հո Պուտինի Ռուսաստանը չի?

    • Լավատես says:

      ՝Լավ՝ հայի թշնամին ՝վատ՝ հայը չի, այլ նրանց միջեւ կռիվ գցողը։ Ընդհանրապես, եթե ընդունում ես, որ դիմացինդ հայ է, դա հերիք է, որ բոլոր ուժերդ ներդնես նրա հետ ընդհանուր գաղափարի գալուն, այլընտրանք չկա։ Լավ ու վատ հայերը տարբերվում են մենակ մի եռյակ հատկանիշով՝ լավ հայը միաժամանակ ուժեղ, խելոք, հարուստ հայն է, իսկ վատ հայը միաժամանակ թույլ, անխելք ու աղքատ հայն է։ Պարզապես ուժի, խելքի ու հարստության աղբյուրը պետք է հայ ժողովրդի մեջ լինի ու հայոց հողի վրա։ Սրա անունը դնենք ինքնաբավության սկզբունք։ Իսկ եթե ընդհանուր գաղափարի չեկաք, ուրեմն ձեզնից առնվազն մեկը հաստատ հայ չի։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930