Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավրեպ եւ ժամկետանց քաղաքական գործիչների ժամանակը

Սեպտեմբեր 26,2015 16:00
Azat Arshakyan

«Հիմա մեր քաղաքական հարթակը հագեցած է ժամանակավրեպ, ժամկետանց քաղաքական գործիչներով: Նրանք իրենց գործն արել են, Հայաստանը հանձնել են Եվրասիային, ու նրանք հիմա ոչ մեզ` անկախականներիս են պետք, ոչ էլ մետրոպոլիային»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա կարծիքով՝ մետրոպոլիային հիմա հանձնողներ պետք չեն, կառուցողներ են պետք. «Մետրոպոլիան չի ուզում ի դեմս Հայաստանի հոգս ունենալ, այլ` հնազանդ հպատակ: Եթե իրենց հայրենիքը հանձնում են, մետրոպոլիային կհանձնեն ու կհանձնեն, եթե իրենց հայրենիքը կողոպտում են, մետրոպոլիային կկողոպտեն ու կկողոպտեն: Հանձնողները հանձնելու համար էին, նրանք աշխատել-ստեղծագործել չգիտեն, նրանք քանդող գործիք-գործիչ են»:

Զրույցի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
25.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930