Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի վերջի մասին 12 նշան, որ մենք սովորում ենք Հիսուսից

Սեպտեմբեր 26,2015 11:30

Այս կիրակի Հայ առաքելական եկեղեցում ավետարանի ընթերցվածքը Աշխարհի վերջի մասին է: Որեւէ մեկը չգիտի, թե Աշխարհի վերջը երբ է լինելու: Սակայն չորս Ավետարաններում Աստծո Որդին մեզ պատմում է հատուկ նշանների մասին, որոնք պիտի գան ու անցնեն նախքան Աշխարհի վերջը: Որոնք են այդ նշանները, եւ ինչ եզրակացություններ կարող ենք անել մենք այն ժամանակի մասին, որում մենք ապրում ենք:

1) Շատերը գալիս են Քրիստոսի անունով եւ մոլորեցնեն շատերին: (Մաթ. 24:5, Մարկոս 13:6; Ղուկաս 21:8)

2) Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. այս ամենը լինելու են ազգերի ու թագավորությունների մեջ: «Զգո՜յշ եղէք, չխռովվեք, որովհետեւ պէտք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ»։ (Մաթ. 24, 6-7; Մարկոս 13:7-8; Ղուկաս, 21:9-10)

3. Ցավերի սկիզբը կլինեն արհավիրքների տեսքով: Կլինի սով, համաճարակ եւ տեղ-տեղ երկրաշարժեր, բայց սրանք միայն սկիզբն են: (Մաթ.24:6-7; Մարկոս13:7-8; Ղուկաս, 21:9-10)

4. Ուղղափառ քրիստոնյաները պիտի մատնվեն, սպանվեն եւ ատվեն բոլոր ազգերի կողմից: (Մատթ. 24:9; Մարկոս 13:9-11; Ղուկաս 21:12-15)

5.Ամենուր մարդիկ կատեն ու կդվաճանեն իրար: (Մաթ. 24:10; Մարկոս 13:12-13; Ղուկաս 21:16-17)

6. Շատ սուտ մարգարեներ եւ կեղծ ուսուցիչներ կհայտնվեն եւ կմոլորեցնեն շատերին: (Մաթ. 24:11)

ashxarhi_verj_1

7. Անօրենության շատացման պատճառով (չար գործեր եւ չապաշխարած մեղքերի), շատերի սէրը պիտի ցամաքի: Միայն նրանք, ովքեր մինչեւ վերջ համբերեն, նրանք են, որ փրկվելու են: (Մաթ. 24:12-13; Մարկոս 13:13; Ղուկաս 21:19)

8. Արքայության Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ «ի վկայություն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գա վախճանը»։ (Մաթ. 24:14; Մարկոս 13:10)

9. Պիտի տեղի ունենա հրեաների դարձ դեպի Քրիստոնեություն: (Հռովմայեցիս 11:25-28)

10. Պատրաստություններ պիտի տեսնվեն Նեռի (Հակաքրիստոս) գալստյան համար, որ նաեւ կոչվում է անօրենության մարդը, կորստյան որդին, գազանը: Նախորդված լինելով կեղծ մարգարեներով, սուտ նշաններով ու հրաշքներով՝ Նեռը լինելու է իլյուզիաների, պատրանքի, շոկի եւ ակնածանքի վարպետ, ով վերցնելու է մարդկանց ազատությունը, բայց այնպես, որ մարդիկ մտածեն, թէ ազատ են: Նա զայրույթով ու կատաղությամբ կհալածի Քրիստոսի իսկական ծառաներին: Երուսաղեմի տաճարը կվերականգնվի նրա համար, որպեսզի նրա գահակալությունը տեղի ունենա այնտեղ, Քրիստոսի փոխարեն (այստեղից էլ նրա անունը՝ Հակաքրիստոս): (Մաթ. 24:15-24; Մարկոս13:14-22; 2 Թես.3-11; 1 Հովհ. 2:18; Հայտ.13:1-8)

11. Երկնքում նշաններ կերեւան: Արեւը պիտի խավարի, լուսինը չի տա իր լույսը, աստղերը պիտի ընկնեն, ծովն ու ալիքները պիտի շառաչեն ու մռնչան եւ երկնքի զորությունները պիտի շարժվեն: (Մաթ. 24: 29; Մարկ.13:24-25; Ղուկաս 21:25-26)

12. Մարդու Որդու նշանը (խաչը) կհայտնվի երկնքում եւ ապա տեղի կունենա Քրիստոսի Երկրորդ Գալուստը՝ զորությամբ եւ մեծ փառքով: Հրեշտակները պիտի ուղարկվեն աշխարհի չորս կողմերից ընտրյալներին հավաքելու համար: (Մաթ. 24:30-31; Մարկ. 13:26-27, Ղուկաս 21:27)

Սրանից հետո, երբ Քրիստոսը գա իր փառքով, իր բոլոր հրեշտակների հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա եւ նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը դատաստանի համար: «Եվ նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարներին այծերից»: (Մաթ. 25:31:32)

Ոչ ոք իսկապես չգիտի այս վերջին օրվա ու ժամի մասին, բացի Հայր Աստծուց (Մարկ 13:32): Բայց մեր Տեր Հիսուսը մեզ հորդորեց թզենուց սովորել այս օրվա ու ժամի մասին. «Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ»։ (Մարկ. 13:28,29)
Միայն մեկ բան հստակ է: Եթե այսօր զղջում չլինի, սեր չլինի, հավատքը ձեւականից չդառնա իսկական, ապա սերը կցամաքի ու այն ուժը, որ չարին ետ է պահում, մեջտեղից կվերացվի (Բ Թես. 2:6-7) ու կգա մի օր, որ էլ ոչ արեւ կլինի, ոչ լուսին, ոչ էլ ժամանակ ու կկատարվի այս ամենը:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար այցելեք իմ ֆեյսբուքյան էջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930