Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի անեկդոտը՝ Սերժ Սարգսյանի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2015 23:32

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում «Ոչ» ճակատի ուժերի միասնական հանրահավաքի ժամանակ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթը սկսեց հումոր անելով Սերժ Սարգսյանի մասին: «Ես հիմա հումորով եմ սկսում, անեկդոտով, Սերժ Սարգսյանը որոշել է բարեփոխել Հայաստանը, դարձնել դեմոկրատ, բոլորին վերադարձնել Հայաստան, բոլորդ ապրեք հարուստ, բոլորդ ապրեք ազատ Հայաստանում»,- ասաց նա՝ միտինգավորներին հարցնելով. «Էդ չե՞ք հավատում»: Հավաքվածները բացականչեցին «Ո՜չ», որից հետո պատգամավորը շարունակեց. «Դուք որ չեք հավատում, բա Մարգոն ինչի՞ է հավատում, բա Հայկ Բաբուխանյանը, Խոսրովը, Գեղամյան Արտաշը ինչի՞ են հավատում, չե՞ք հարցրել: Հավատացողներ կան, եւ Սերժի հույսը սրանք են: Խորհրդարան, որ եթե Օսկարի մրցանակ  լինի քծնանքի, բոլոր մրցանակները մեր պառլամենտորները կտանեն: Մի 15  հատ դեպուտատ կա, հատով եմ ասում, հա, սխալ չեմ ասում, հո քիչ եմ ասում,  15 հատ դեպուտատ, որոնք Օսկարի բոլոր մրցանակները կտանեն քծնանքի, շողոքորթության առումով: Դուք էլ ունենք, էստեղից էլ կա , մի երկու հոգի էլ հիմա էս դահլիճում են (պատգամավորը ցույց տվեց թատրոնի դահլիճը, որտեղ այսօր տոնում էին թատրոնի 150-ամյակը Ա.Ն.): Սամվել Բալասանյանը  վախեցավ, ասի էնպես անեմ հանդիպեմ, թուքումուր անեմ»:

Պատգամավորը պարզաբանեց, որ  Սամվել Բալասանյանը հրահանգել է ոստիկաններին թույլատրված այս միտինգի հոսանքի լարերը պոկեն: Պատգամավորն ասաց, որ մեկ է իրենց ասելիքը ասելու են, բայց Բալասանյանի  վատությունը  թող մնա իրենց; «Մեր վատը, գիտե՞ք, ո՞րն է, որ Սերժ Սարգսյանի սպասարկողներ կան, նայեք, էդ սպասարկողների, քծնողների թիվը, տեսնենք Սերժը ոնց է անելու էդ ռեֆորմը, Սահմանադրությունը: Ժողովրդի մեջ կարո՞ղ եք գտնել մի հոգի, որը կուզի Սերժ Սարգսյանը հավերժ ղեկավար, հո ապուշ չէ ժողովուրդը, հո խելքը չի՞ թռցրել»:

Այնուհետ Արամ Մանուկյանը անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին՝ ասելով. «Անցած գիշեր Ադրբեջանը առանց պատերազմ հայտարարելու հրետակոծում էր Հայաստանի տարածքը, Նոյեմբերյանը, հրետակոծում էր   ոչ թե պատահական, ոչ թե քիչ, այլ ամբողջ գիշեր: Այսինքն Ադրբեջանը չհայտարարված պատերազմի մեջ է Հայաստանի հետ եւ   ռմբակոծում է անկախ Հայաստանի Հանրապետության տարածքը: Խնդրում եմ ասեք՝ դուք Սերժ Սարգսյանի արձագանքը զգացե՞լ եք, տեսե՞լ եք: Պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ այլ երկիր այլ երկրի  պետական  սահմանի վրա ռմբակոծում է, եւ էդ երկրի իշխանությունը չկա ուղղակի»: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրության հանրաքվե անցկացնելու հետո այս 17 տարվա ընթացքում Հայաստանի այդ երկու ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի ու  Սերժ Սարգսյանի շնորհիվ  խաղաղ պայմաններում Հայաստանը  լքել են  մոտ 1,5 միլիոն մարդիկ:

Նա ասաց, որ  թուրքին անընդհատ անիծում ենք, ամբողջ աշխարհից արդարություն ենք ուզում, բայց  ո՞վ է արտագաղթի համար մեղավոր: Ըստ պատագամավորի, երկիրը թաղվել է գողերի մեջ, իսկ ամենահայտնի գողերն այսօր կոռուպցիայի դեմ պայքարողներ են: «Եվ հանկարծ հրեշտակ է իջել, որոշել է բարեփոխել Հայաստանը,  իսկ էդ բարեփոխման տակ, սիրելի՚ ժողովուրդ, ատում է ամբողջ Հայաստանը, մեր  երկիրը, որը գտնվում է պատերազմական իրավիճակում, կարիք ունի պրեզիդենտի, ոչ թե Սերժի, այլ պրեզիդենտի»: Պատգամավորն ասաց,  որ չեն թույլատրելու սերժիֆիկացնեն  Հայաստանի ապագան: Նա հորդորեց կանգնածներին, գնալ ու  ոչ քվեարկել  Սերժի շարունակությանը, Հանրապետականին, քծնողների շարանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
    2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
    3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930