Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում ենք տապալելու Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության գործունեությունը». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2015 22:26

Գյումրու Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցավ «Ոչ»-ի ճակատի ուժերի հանրահավաքը:

Հանրահավաքը սկսվելուն պես կազմակերպիչները հայտարարեցին, որ  բավական մեծ թվով խոչընդոտների հաղթահարման շնորհիվ են անցկացնում այն: Նրանց պարզաբանմամբ, եղել են խոչընդոտներ տարածքի տրամադրման հետ կապված, անջատել են հոսանքը, նրանց խանգարել է նաեւ Թատերական հրապարակում տեղադրված խաղահրապարակը:

Հանրահավաքը վարող Արշակ Մուսախանյանը, նշելով, թե որն է պայքարի նպատակն, ասաց. «Նույնիսկ ամենալավ առաջնորդները, որոնք ժողովրդի մեջ բարձր վարկանիշ ունեն եւ ժողովրդի համար արել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր, պաշտպանել են մարդու իրավունքները, խորացրել են ժողովրդավարությունը, լուծել են երկրի մարտահրավերները, նույնիսկ այդպիսի առաջնորդները չեն համարձակվում գնալ սահմանադրական փոփոխությունների, փոխել կառավարման համակարգը եւ մնալ իշխանության հավերժ»:

Նա նշեց, որ անգամ ամենաժողովրդավարական երկրներում այսքան հանրահավաքներ չեն լինում, որքան Հայաստանում, իսկ հայ ժողովուրդը ստիպված է անընդհատ պայքարել,  որովհետեւ նրա իրավունքներն անընդհատ ոտնահարվում են:

Տարբեր քաղաքական ուժերից առաջինը ելույթ ունենալու պատիվը տրվեց ԱԺ պատգամավոր  Զարուհի Փոստանջյանին: Պատգամավորին Գյումրիում դիմավորեցին բացականչություններով, երկար ժամանակ չէին դադարեցնում ծափահարությունները: Նա ասաց, որ  այսօր հայրաքաղաքից՝ Գյումրիից սկսվում է մի գործընթաց, որը լինելու է համահայկական: Սա, պատգամավորի բնութագրմամբ, ազային ազատագրական շարժում է, որը ոչ միայն պետք է տապալի Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած այս գործընթացը, այլ պետք է տապալի ողջ ապօրինի իշխանությունը:  Ըստ նրա, իրենց քայլերն ու գործողությունները պետք է լինեն միասնական ու այս շարժման ներքո չեն ճանաչելու ոչ մի կուսակցություն:

Զարուհի Փոստանջյանի բառերով ասած՝  լինելու է  ազգային ազատագրական պայքար ապազգային իշխանություների դեմ: «Այս օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձեց ցույց տալ մեզ, որ ժողովրդի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել իր կողմից դավանած կրոնը, դա գողությունն է, խաբեբայությունն է, սպանությունն է: Մենք  ասում ենք՝ ոչ, Սերժ Սարգսյան, քո կրոնը մեր հետ կապ չունի, քո այդ կրոնը, որով փորձում ես դավանափոխ անել, մեր հետ կապ չունի: Այդ կրոնը մեր հասարակության մեջ չի ապրում, այդ կրոնը մեր հասարակության մեջ մեռած է, սա պետք է լինի մեր բոլորիս ուղենիշը»:

Պատգամավորն ասաց, որ իրենք Սերժ Սարգսյանին պետք է ցույց տան իրենց անհնազանդությունը, դա տեղի է ունենալու շատ արագ, օպերատիվ, մի քանի օրվա ընթացքում եւ իշխանությունները կհանձնվեն: «Մենք չենք պատրաստվում բռնությամբ իրենց տապալել, մենք այնպես ենք անելու, որ իրենք պարզեն սպիտակ դրոշը ու գան, հանձնվեն, սա է մեր հիմնական նպատակը: Դրա համար մենք պետք է ցույց տանք մեր միասնականությունը, միասնաբար գնում ենք տապալելու Սերժ Սարգսյանի գործունեությունը եւ Հանրապետական կուսակցության գործունությունը»,- ասաց պատգամավորը: Հավաքվածները երկար ժամանակ բացականչում էին ՝ այո:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    լավ զվարճացրիք 😀 Գյումրին իհարկե հումորի մայրաքաղաքն է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930