ԵԿՄ անդամ, 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը (Պոլկովնիկ) վստահ է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների չի անցնի: Ըստ նրա, Ադրբեջանը ի վիճակի չէ լայնածավալ գործողությունների:
«Լայնամասշտաբ գործողություններ տեղի չեն ունենա, շունն էլ է մեկ-մեկ ատամ գցում, նման մի բան է հիմա Ադրբեջանի կողմից»,- Aravot.am-ին ասաց պարոն Ավագյանը:
Մեր հարցին, դրությո՞ւնն է խիստ վտանգավոր, որ ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելը (լուսանկարում) ԵԿՄ-ականներին առաջնագիծ է ուղարկել՝ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդին , Պոլկովնիկն ասաց. «Ես նման բան չեմ լսել, ինձ ոչ ոք չի ասել, որ նման բան է հրահանգել»:
Մեր հարցին, իսկ եթե ադրբեջանցիները մտադրություն չունեն լայնամասշտաբ գործողությունների, ինչո՞ւ են նոր տրամաչափի ականներ կիրառում, զենք, զինամթերք, պարոն Ավագյանն ասաց. «Բա էդքան ծախսել են, զենք են առել, պետք է կիրառեն, հո չեն տանի պահեն»:
Նա չցանկացավ մեկնաբանել այսօր Ադրբեջանի ՊՆ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին սահմանին լարված իրավիճակին, ասաց. «Չեմ էլ մտածել, ինչի են ասում: Ոչ էլ ծանոթ եմ Ադրբեջանի ՊՆ-ն ինչ է ասել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ