Այսուհետ Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան սաները հնարավորություն կունենան օգտվել ջրայինթերապիայի, մերսման, բուժական ֆիզկուլտուրայի, ֆիզիոթերապիայի, մարմնակրթության, հատուկ նեղ մասնագիտականկենտրոնների վերականգնողական լայն հնարավորություններից: Սեպտեմբերի 25-ին նորաստեղծ կենտրոնը ներկայացվել է արարողությանը ներկա պաշտոնական հյուրերին:
Հիդրոթերապիայի կենտրոնում բուժ-վերականգնողական և շտկողական աշխատանքները հաշմանդամություն ունեցողերեխաների առողջության վերականգման վրա էական ազդեցություն կունենա: Նորաստեղծ կենտրոնի բազմաֆունկցիոնալռեսուրսները կարևոր են հատկապես հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար:
Նորացվել և ընդլայնվել է նաև մասնագիտական մանկատան լվացքատուն-չորանոցի տարածքը, որի գործարկմամբ առավելարդյունավետ կկազմակերպվի մանկատանը խնամվող հատուկ կարիքներով երեխաների հիգիենայի հետ կապված խնդիրները:
Այսօր կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Գևորգյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ` ԳեղանուշԳյունաշյանը, ԱՄՆ-ի SOAR հիմնադրամի նախագահ` Ջորջ Յաղուբյանը և մանկատան բարեկամներ:
Մանկատան վերականգնողական կենտրոնում հիդրոթերապիայի կենտրոնի կառուցումը, կահավորումը, ինչպես նաևլվացքատուն-չորանոցի ստեղծման ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ-ի SOAR հիմնադրամի հովանավորությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին