Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին փոխնախարարը ԱԳՆ-ին է մեղադրում սահմանում լարված իրավիճակի համար

Սեպտեմբեր 25,2015 21:08
Vahan harutyunyan

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի այսօրվա արձագանքը երեկ սահմանային գյուղերի ռմբակոծությանը անգործության արդյունք է համարում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբն այսօր կրկին երկու կողմերին սթափեցնող կոչերով է հանդես եկել ու հայտարարել, որ ի վիճակի չեն հստակ որոշել, թե ինչպես են ծագել այդ բռնությունները, քանի որ յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին:

«Դա նշանակում է՝ տարիներ շարունակ ԵԱՀԿ-ն կոնֆլիկտի լուծմամբ չի զբաղվել, այլ ձեւականորեն ժամանակ է անցկացրել ու հետապնդել իր շահերը… եթե միջազգային հանրությունը  շահագրգռված լիներ խաղաղության հաստատման հարցում, բազմաթիվ լծակներ ուը մեխանիզմներ  ուներ դա մինչեւ այսօր անելու»,-Aravot.am-ին ասաց նախկին փոխնախարարը:

Նա մտավախություն չունի, որ ադրբեջանական կողմի հարձակումները լայնամասշտաբ գործողությունների սկիզբն են. «Ոչ նման բան չի լինի… Սա Ադրբեջանի քաղաքական ղեկավարության էության մասին է խոսում՝ արկախածնդիր, անպատասխանատու, միջազգային բոլոր նորմերն արհամարհող եւ նոր նախարար, որը ձգտում է ինքնահաստատվել»:

Պարոն Շիրխանյանին զայրացնում են հայկական կողմի գործողությունների վերաբերյալ քննադատությունները. «Մարդիկ, որոնք համարձակվում են գնահատականներ տալ՝ իրական տեղեկատվություն չունենալով, դա կարող է լինել նաեւ վնասակար մեր բանակի համար, պետք չէ, եթե չունես իրական տեղեկատվություն, հետեւություններ անել թերթերում տպագրած նյութերով, ճիշտ չէ եւ իրավիճակը կարող է լարել մեր հասարակության մեջ: Առանց այն էլ շփման գոտում իրավիճակը լարված է»:

Նախկին փոխնախարարը կոնֆլիկտի լուծման ու սահմանին լարված իրավիճակի պատճառները տեսնում  է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքում. «Բոլոր հարցերը ՀՀ տարածքում պետք է ուղղել ԱԳՆ-ին, որը դիվանագիտական խողովակներով պետք  է հասնի լուծումների, ոչ միայն կոնֆլիկտի, այլեւ այսօրվա իրավիճակի: Պետք է հասնել նրան, որ ընդունվեն որոշումներ Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին: ԵԱՀԿ-ն վերջապես ցույց տա իր ուժը եւ հայտարարի, որ Ադրբեջանը միջազգային նորմերը խախտող եւ պատասխանատու քաղաքական սուբյեկտ չէ, եւ  Ադրբեջանում իրականացնի սպառազինության հաշվառում եւ ավելորդ սպառազինության ոչնչացում, բոլոր  հիմքերը միջազգային պայմանագրով նախատեսված են: ՄԵր ԱԳՆ-ն պետք է հասնի այս հարցերի լուծմանը, ոչ մի հարց չունենք ՊՆ-ին, ՊՆ նախարարին,  նրանք անում են իրենցից հասնող ամեն ինչ, խնդիրը գտնվում է ԱԳՆ դաշտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930