Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Տերտերյանը ընդունեց ԳԴՀ  պատվիրակությանը

Սեպտեմբեր 25,2015 21:03

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը սեպտեմբերի 25-ին ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ՏՀԶՆ) ու Վերկանգնման վարկերի բանկերի խմբի պատվիրակությանը` ՏՀԶ նախարարի խորհրդական Դիրկ Շաթշնայդերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Հանդիպման նպատակն էր քննարկել գերմանական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորությունները:

Վ.Տերտերյանը իր և նախարարի անունից ողջունեց պատվիրակությանը և հատկապես նորանշանակ դեսպանին`վստահեցնելով, որ ի դեմս նախարարության`կունենա լավ գործընկեր:
Պատվիրակության անդամները հետաքրքրվեցին Գերմանիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների, մի շարք`մասնավորապես` «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում»,«Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրերի ընթացքից, ինչպես նաև՝ ներկայացրին կոշտ կենցաղային աղբի վերամշակման ոլորտում նախանշվող վարկային համաձայնագրի վերաբերյալ իրենց մոտեցումները: Նրանք գոհունակություն հայտնեցին համայնքների խոշորացման նպատակով հանրաքվեի անցկացման ընթացքից և հույս հայտնեցին, որ բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կշարունակվեն:
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի խորհրդական Դիրկ Շաթշնայդերը տեղեկացրեց, որ ի պատասխան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի նամակի` Գերմանիայի ՏՀԶ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը:

Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը` ՏԿԱԻ նախարարի կողմից արված մարդասիրական խնդրանքին արագ արձագանքելու համար, նշելով, որ սիրիահայ փախստականների խնդիրների լուծման նպատակով առաջիկայում նախատեսվում է հանդիպում կազմակերպել բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Վ. Տերտերյանը հանգամանալից ներկայացրեց գերմանական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ դրանք իրականացվում են պլանավորված ժամանակացույցով և արդյունավետ: Վ. Տերտերյանը մասնավորապես տեղեկացրեց նաև, որ այսօր արդեն ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնք պայմանավորված են նոր ձևավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, ինչպես նաև լիազորությունների բաշխման առանձնահատկություններով, ինչը հնարավորություն կտա բարեհաջող շարունակել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը:
«Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված և արդյունավետ ծրագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական , այլև քաղաքական նշանակություն:Ձեր կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը հնարավորություն են տալիս տարածաշրջանային համագործակցությունն իրագործելի դարձնել»,-նշեց Վ. Տերտերյանը` շնորհակալությւոն հայտնելով համագործակցության համար:
Գերմանական պատվիրակության ներկայացուցիչները ևս գոհունակություն հայտնեցին ծրագրերի ընթացքից և շնորհակալություն հայտնեցին ծրագրերի իրականացման նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու համար:

ՏԿԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930