Ադրբեջանում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակում են չորս գրոսմայստերներ:
Քառորդ եզրափակչի թայ-բրեքից հետո նախավերջին փուլը հաղթահարեցին ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը, որը հաղթեց Չինաստանը ներկայացնող Վեյ Իին, եւ Սերգեյ Կարյակինը, որը պայքարից դուրս մղեց Ադրբեջանի վերջին ներկայացուցչին՝ Շախրիյար Մամեդյարովին: Մինչ այդ, կիսաեզրափակիչ մտել էին Անիշ Գիրին (Նիդերլանդներ) եւ Պավել Էլյանովը (Ուկրաինա):
Ասպիսով, կիսաեզրափակչում զույգեր կազմեցին Սվիդլերը եւ Գիրին, Կարյակինը եւ Էլյանովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի