Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Համահայկական մշակութային փառատոնի մասնակից երգչախմբերի խմբավարներին և անհատ կատարողներին:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Կոմիտասի արվեստը հավուր պատշաճի ներկայացնելու համար՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց փառատոնին մասնակցելու հրավերը ընդունելու համար և նշեց. «Այս փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ուրախ եմ, որ 13 երկրներից ներկայացուցիչներ, այդ թվում նաև օտար կատարողներ ժամանեցին Հայաստան, առավել լավ ճանաչեցին մեծն Կոմիտասի արվեստը: Փառատոնի գերնպատակը Կոմիտասը հանրահռչակելը և այն աշխարհին ներկայացնելն է: Այն կնպաստի նաև հայկական համայնքներում ընդլայնելու Կոմիտասի երաժշտությունը ներկայացնող երիտասարդների շրջանակը»:
Կարևորելով հայապահպանությանն ուղղված համահայկական մշակութային փառատոնի իրականացումը՝ նախարարը հաջողություն, նորանոր ստեղծագործական մտահաղացումներ և ձեռքբերումներ մաղթեց փառատոնի մասնակիցներին:
Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայրենիքում անցկացրած օրերի և Մեծն Կոմիտասի արվեստը ներկայացնելու՝ Սփյուռքի նախարարության ընձեռած հնարավորութան համար:
Կարդացեք նաև
Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության, հայոց լեզվի, հայ մշակույթի, մասնավորապես հայ երաժշտության պահպանման և զարգացմանն վերաբերող հարցեր:
ՀՀ Սփյուռքի նախարարություն