Լրահոս
Օրվա լրահոսը

«Deutsche Welle»-ն Ադրբեջանին է մեղադրում սահմանային վերջին լարվածության համար

Սեպտեմբեր 25,2015 19:26
karabax

«Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է ռազմական ծախսերը, դրանով նպաստելով արդեն անկայուն եւ ռազմավարական տարածաշրջանում անհանգստության առաջացմանը»,-  անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպերին՝ այս մասին գրել է «Deutsche Welle»-ն:

Կայքը հրապարակել է միջադեպի հետ կապված Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները եւ նշել, որ ադրբեջանցիների կրակոցներից եւ հրետակոծությունից երեք հայ կին է երեկ զոհվել, մի քանի հոգի էլ վիրավորվել է:

«Նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ 20 տարի ընթացող հակամարտությունը խլել է շուրջ 30 հազար կյանք: Երկու կողմերն էլ 1994 թվականի հրադադարի ռեժիմի ստորագրումից հետո պարբերաբար բախումներ են ունեցել, երբ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերն առանձնացան Բաքվից»,- նշում է «Deutsche Welle»-ն:

Նշված է, որ տարածաշրջանը ինքնուրույն է վարում իր գործերը, բայց ֆինանսական եւ ռազմական առումով կախված է Հայաստանից. «Հայաստանի զինված ուժերը նաեւ վերահսկում են Լեռնային Ղարաբաղից դուրս՝ Ադրբեջանի ներսում գտնվող մի քանի տարածքներ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930