Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Սեպտեմբեր 25,2015 19:21

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաև նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը:

Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջային իրադարձությունների զարգացման ընթացքին` նախարարը մասնավորապես նշեց, որ հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջև ծառացած խնդիրների հետևողական իրականացմանը նպատակաուղղված հմուտ, գրագետ, բանիմաց հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ովքեր մանրամասն ներկայացրին վերջին շրջանում սպաների մասնագիտական կարողություններն ու մեթոդական վարպետությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված աշխատանքները, արձանագրված որոշակի բացթողումները: Անդրադարձ կատարվեց արհեստավարժ սերժանտական համակարգի ներկայիս վիճակին, հրամատարական պատրաստության գործող ծրագրերի, դրանց կատարելագործման և առավել նպատակային դարձնելու հարցերին:

Ամփոփելով նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները` նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով ևս մեկ անգամ կարևորեց սպաների մասնագիտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը: Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին տրվեցին նաև համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930