Գյումրիում սահմանադրական փոփոխությունների դեմ կազմակերպված հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով շատանում է
Գյումրու թատերական հրապարակում քիչ առաջ մեկնարկեց սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Ոչ» ճակատի հանրահավաքը: Հայ Ազգային Կոնգրեսից Գյումրի է եկել Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թատերական հրապարակում հավաքվել են բավականին շատ մարդիկ, որոնց թիվը գնալով ավելանում է, շուրջբոլորը ոստիկաններ են, որոնք հսկողություն են իրականացնում:
Aravot.am-ի հետ զրույցում հանրահավաքին ներկաներն իրենց մասնակցությունը բացատրում են այն հանգամանքով, որ չեն ցանկանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարատադրումը: «Մեզ Սերժ անունով թագավոր պետք չէ, միթե այդ մարդը չի հասկանում»,- ասաց հաշմադամություն ունեցող ծերերից մեկը:
Կարդացեք նաև
Մեր մյուս զրուցակիցները բարձարցրեցին Գյումրու երկրորդական փողոցների հարցը: Նրանք նաեւ ասացին, որ Սերժ Սարգսյանը վաղուց պիտի հասկացած լիներ, որ Գյումրիում իր նախաձեռնություններին «այո» քվեարկող չի լինի: Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ ասաց՝ «Մի՞թե Սահմանադրությունն է խանագարում բարեկեցիկ ապրելուն»:
Տեսանյութը՝ շուտով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ