Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներն ու հյուրերն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն

Սեպտեմբեր 25,2015 17:59

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, որից հետո՝ Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հայ երաժշտության մեծ նվիրյալի շիրիմի մոտ ներկա գտնվեցին Ս.Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Շահե քահանա Հայրապետյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստի կարգ-խնկարկության արարողությանը:

Այնուհետեւ հետո Կոմիտասի բացառիկ կերպարի և ստեղծագործությունների մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մասնավորապես նշելով. «Կոմիտասը մեր անհաս գագաթն է: Ուզում եմ, որ միշտ լսենք ու երգենք Կոմիտաս: Մեր երաժշտական ճաշակի ձեւավորման հիմքը պետք է լինի Կոմիտասը: Վարդապետի ստեղծագործությունները մենք պետք է ավելի ու ավելի ճանաչելի դարձնենք աշխարհում, քանզի օտարները հայի տեսակն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեր մեծերով, երաժշտական մտքի հսկայով՝ Կոմիտասով»:

Կոմիտասյան կատարումներով հանդես եկան երգիչներ Շողիկ Թորոսյանը՝ Լիբանանից, Սոսե Կիրակոսյանը՝ Երուսաղեմից, Ստամբուլի «Լուսավորիչ», Հորդանանի «Երևան» երգչախմբերը, նրանց կատարումներին անգամ ակտիվորեն ձայնակցում էին Ռուսաստանի «Արմավիր» պարախմբի անդամները:

Փառատոնի հյուրեր Անն-Քրիստինե Վիլունդը՝ Շվեդիայից և թրքուհի Լեման Շթեհնը՝ Գերմանիայից նույնպես խոնարհվեցին Կոմիտաս Վարդապետի շիրիմի առաջ և կատարեցին «Տեր ողորմեա» շարականը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930