Լրահոս
Օրվա լրահոսը

 ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը «ուղերձ է հղել» Գորիկ Հակոբյանին

Սեպտեմբեր 25,2015 17:20

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե իր կարծիքով Վահան Մարտիրոսյանին Հայաստանում հովանավորե՞լ են, որ նա տեղափոխվի Ադրբեջան, ասաց, որ չի ուզում հավատալ նման վարկածի:

Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցված ու որպես խափանման միջոց ընտրված էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

«Ես չեմ ուզում հավատալ, որ նրան հովանավորել են, որ մեկնի, նրանք այդ դեպքում Ադրբեջանի գործակալներ են, Հայաստանի Հանրապետությանը դավաճանողներ: Ի դեպ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում, այս մասին ասել է, որ սա առաջին ու վերջին դեպքը չի լինի, տասնյակներով մարդիկ կան, որոնք ցանկություն ունեն Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան: Սա մեր ազգային անվտանգության ու ուժային կառույցների համար մտահոգվելու շատ մեծ թեմա պետք է դառնա: Սա ուղերձ է մեր ԱԱԾ-ի պետին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

Ես չեմ ասում, որ մեր ուժային կառույցները թույլ են աշխատում, նրանք գաղտնի են աշխատում ու ոչ ոք նրանց գործունեության վերաբերյալ տեղեկություն չի կարող ունենալ, բայց որ Վահան Մարտիրոսյան օպերացիան իրականացվեց, նրանք քնած մնացին»:

Մանրամասները՝ վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930