News.am էլեկտրոնային կայքի՝ «Գյումրիում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի համար հոսանք չեն տրամադրում» հոդվածում նշվել է, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքը փորձում են խոչընդոտել, հոսանք չի տրամադրվում:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոսանքի տրամադրման խնդիր հանրահավաքի կազմակերպիչների կողմից չի բարձրացվել: Ներկայացնում ենք հանրահավաքի իրազեկման փաստաթուղթը ուղղված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Գյումրու քաղաքապետարան