Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատերազմը սողալով մտնում է մեր երկիր, ժամանակն է ոտքի կանգնելու

Սեպտեմբեր 25,2015 16:27

Համարժեք պատասխան չստանալով, հակառակորդը մեր նկատմամբ վարում է սողացող պատերազմի քաղաքականություն՝ նպատակ ունենալով հարվածների ծավալն ու ինտենսիվությունը հետզհետե մեծացնելու միջոցով հյուծել և կամազրկել մեր բանակին ու ժողովրդին:

Դեռևս Նախախորհրդարանի գործունեության ընթացքում՝ մոտ մեկ տարի առաջ, կանխատեսվել են աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող սպառնալի զարգացումները, ինչպես նաև հետևություն է արվել, որ նման պարագայում միակ ելքը ինքնակազմակերպումն է և ռեժիմին հեռացնելուց հետո Ազգ-բանակ ձևաչափով պետության վերակազմավորումը:

Այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ կանխատեսված ճգնաժամը մտնում է նոր փուլ, որն սպառնում է ավարտվել մեր պետության կառավարման համակարգային փլուզմամբ, ինչին կհետևի ներքին քաոսը և արտաքին ուժի տիրապետության հաստատումը:

Կառավարման համակարգային փլուզման մասին են վկայում, մասնավորապես, ռեժիմի պարագլխի ոչ համարժեք վարքագիծը, ԱԳՆ-ի անգործունակությունը, տնտեսության շարունակվող անկումը, ներքին իրավիճակի անկայունացումը և, ամենակարևորը՝ սահմանային գոտու նկատմամբ վերահսկողության կորուստը, որն արտահայտվում է, օրինակ, հակառակորդի կողմից պարտադրված այս սողացող պատերազմի առաջխաղացմամբ, տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի՝ դեպի Ադրբեջան անարգել ելքով, ինչպես նաև այդ երևույթների նկատմամբ պատկան մարմինների անտարբերությամբ:

Ժամանակն է հասկանալու, որ ռեժիմը և նրա պարագլուխն անտերության են մատնել պետությունը և բոլոր հիմնական ռեսուրսները կենտրոնացրել են ներքին իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու ուղղությամբ:

Մինչդեռ պատերազմը սողալով մտնում է մեր երկիր: Նման պատերազմի հաջորդ փուլը կարող է լինել մեր երկրի ավելի խորն ընկած տարածքների հրետակոծումն ու հրթիռակոծումը:

Ուստի ժամանակն է նաև հասկանալու, որ վաղուց արդեն արտակարգ վիճակում ենք, որից դուրս գալու համար անհրաժեշտ են արտահերթ և արտակարգ լուծումներ:

100 տարի առաջվա ցեղասպանության և հայրենազրկման աղետի կրկնությունը խափանելու և պատմության անիվը շուռ տալու համար հարկավոր է ամբողջությամբ հրաժարվել ռեժիմի մոգոնած հանրաքվեին մասնակցելու, առավել ևս՝ 2017-2018 թթ. «ընտրություններին» պատրաստվելու անհեթեթ ծրագրերից և արտահերթ կերպով ընդվզել մինչ այդ աղետը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր իրապես ընդդիմադիր ուժերին կոչ է անում գործել արտահերթ ընդվզման նպատակադրմամբ և ժողովրդին ոտքի հանել քաղաքացիական անհնազանդության միջոցով ռեժիմին հեռացնելու, պետության ժամանակավոր կառավարում իրականացնելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու ծրագրով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930