Երեկ երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում զոհված երկու կնոջից բացի վիրավորվել են եւս երկու հոգի` մի կին, մի երիտասարդ տղա:
Այս մասին Aravot.am-ին ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը. «Զոհվածները տարբեր ընտանիքներից էին, մեկը` 94 ամյա տատիկ էր,ապրում էր վագոն-տնակում, արկը հենց վագոն տնակին էլ խփել էր, կինը այդտեղ էր մահացել: Դեպքի պահին երկու աղջիկներն այդտեղ են եղել, աղջիկներից մեկը բակում էր, նա էլ այնտեղ է վիրավորվել: Գյուղի մյուս զոհված բնակիչն էլ տանը չի եղել, նա վիրավորվել է ադրբեջանցու արկից բակում: Արկը կպել է պատին, ինքն էլ բեկորներից է վնասվածքներ ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, բայց նրան փրկել չի հաջողվել»:
Գյուղապետի խոսքով, այս պահին գյուղում վիճակը խաղաղ է, ադրբեջանցիների հասցրած վնասների մասին տեղեկատվություն չկա, հանձնաժողովները դեռ աշխատում են»:
Պարոն Գաբրիելյանի տվյալներով, գյուղում երեկ վիրավորվածներից մեկն էլ 33 ամյա մի երիտասարդ տղա է, ձեռքից է վիրավորվել, տեղափոխվել հիվանդանոց: Բուժօգնությունը ստանալուց հետո վերադարձել է տուն:
Կարդացեք նաև
Գյուղապետը նաեւ նշեց, որ նման տրամաչափի ականներ մեկ էլ 90-ականներին է եղել. «Գնդակոծություններ պարբերաբար եղել են, բայց նման տրամաչափի չի եղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ