Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել սահմանային վերջին միջադեպերի առնչությամբ

Սեպտեմբեր 25,2015 16:06

«Հայաստանի կողմից երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարումը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 70-րդ գագաթաժողովի նախօրեին, մի ժամանակաշրջանում, երբ լրջորեն քննարկվում են խաղաղության եւ անվտանգության հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Նյու Յորքում բանակցություններ են տեղի ունենում երկու երկրների ԱԳ նախարարների միջեւ, սադրիչ բնույթ է կրում: Նպատակը բանակցային գործընթացին վնասելն է»,- այս հայտարարությունն, ըստ «Apa»-ի, արել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Հաջիեւը նաեւ Հայաստանի զինված ուժերին մեղադրել է ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու մեջ. «Սեպտեմբերի 23-ին այդպիսի գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի բնակչուհի Դուրսունովա Էսմիրա Ասլանը հրազենային վիրավորում է ստացել»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում, իրենց տան մեջ զոհվել էին գյուղի 40-ամյա բնակիչ Սոնա  Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի Պառավաքարում զոhվել էր 82-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Ավելի ուշ տարածած հայտարարությունում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ արեց զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: «Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930