Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական ոլորտի աշխատողներին տրվել է ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք

Սեպտեմբեր 25,2015 16:02

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներին հնգօրյա աշխատանքի դեպքում տրվում է 35 օր և վեցօրյա աշխատանքի դեպքում 42 օր ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք:

Նախագիծը մշակվել է սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԳԱԱ շուրջ 70 աշխատակիցների միջև տեղի ունեցած քննարկման, ինչպես նաև ՀՀ կազմակերպությունների ազգային ակադեմիայի, հանրապետության գիտական կազմակերպությունների գիտաշխատողների բազմաթիվ գրավոր և բանավոր դիմումների քննարկումների արդյունքների հիման վրա:

 

ՀՀ Կառավարության կողմից նախագիծն արժանացել է հավանության և հաստատվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930