Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի արձակած կրակոցներից հիմնականում տուժել են կանայք և տարեցները

Սեպտեմբեր 25,2015 15:42

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։

2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչուհի, 1932թ. ծնված Պայծառ Վանեսի Աղաջանյանի առանձնատան ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տան բակում  ստացել է  հրազենային մարմնական վնասվածք և մահացել:

2015թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուղղությամբ, որի հետևանքով արկի բեկորներից մահացու վնասվածքներ են ստացել և սպանվել Բերդավան գյուղի բնակիչ, 2 երեխաների մայր, 41-ամյա Սոնյա Վարդանի Ռևազյանը՝ իրենց անասնագոմի մոտ, և  1921 թ. ծնված Շուշան Սերգոյի Ասատրյանը՝ իր վագոն տնակում։ Արկի բեկորներից վնասվածքներ են ստացել նաև  վերջինիս աղջիկը՝ 1953թ. ծնված Արփիկ Արտաշի Մարալչյանը, ով գտնվել է տնակի մոտ, նույն գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Հայկազի Հախվերդյանը՝ գյուղի ավտոկանգառի մոտ։

Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել նաև Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել իրենց տան բակում գտնվող երկու բնակիչ՝ 1931թ. ծնված Գուրգեն Իվանի Սիմոնյանը և 1970 թվականի ծնված Նունե Ռաֆիկի Շահնազարյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է քննություն, նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի վայրերում նույն օրն անհապաղ զննություն իրականացնել հնարավոր չի եղել, քանի որ հակառակորդը շարունակել  է կրակել տարբեր տրամաչափի զենքերից։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930