Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու առնչությամբ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ առայժմ իրենք ուղղակի հետեւում են գործընթացին.« Եւս մեկ անգամ դատապարտում ենք ցանկացած բռնություն, հատկապես, եթե դա քաղաքական խոսքի կամ քաղաքական գործընթացներին մասնակցության հետ է առնչվում: Այժմ սպասում ենք արդյունքներին»:
Անդրեասյանի խոսքերով՝ ցավոք սրտի, մի այնպիսի զարգացում է տեղի ունենում, որ բռնությունը դարձել է հարաբերությունների կարգավորման ձեւ կամ իրար հետ ինչ-որ քաղաքական հարցեր ճշտելու ճանապարհ.«Ցավն այն է, որ ամեն անգամ, երբ լինում է ծեծ, մենք լսում ենք հայտնի մարդու անուն եւ դրա հետ կապված կամ շահարկում կամ ճշմարտացի մեղադրանք: Բայց այդ անունների ֆոնին կարող եմ ասել՝ նորաոճ է դառնում, երբ լինում է այդպիսի մի բախում, որպեսզի հերոսանաս՝ ճիշտ կլինի տաս մի հայտնի մարդու անուն»: ՄԻՊ-ի խոսքերով՝ Հակոբյանի ծեծի առնչությամբ մամուլում մեկ լուր է լինում, որ ծեծը քաղաքական դրդապատճառով է եղել, մեկ այլ լուրով հաղորդվում է, որ դա անձնական դաշտում տեղի ունեցած դեպք է. «Հասարակությանը ցնցման մեջ պահել ամեն մի անհատական դեպքով, վտանգավոր է, որովհետեւ արդեն, երբ իսկապես լինի քաղաքական ծեծ, վախենամ, շատերը սկսեն չհավատալ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Անդրադառնալով Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած եւ ներկայումս ընտանիքով Բաքվում գտնվող Վահան Մարտիրոսյանին, Մարդու իրավունքների պաշտպանն ասաց՝ կենցաղային դեպքերը գեղեցկացնելով՝ նա փորձեց տալ մի մարդու անուն, որն առաջացրեց հանրության հետաքրքրությունը. «Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դա անարժանահավատ բանսարկու գործողություններ են»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ