ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վրդովված է, որ «Ադրբեջանական սուլթանատը դուրս է գալիս բոլոր սահմաններից»: «Տեսակետ» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավորը այս համատեքստում դրական գնահատեց ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը. «Մեր ՊՆ-ի հայտարարությունը, որում ասվում էր, որ մեր զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, շատ տեղին էր»:
Գագիկ Մինասյանի տպավորությամբ՝ Ադրբեջանին թվում է, որ իր շանտաժի քաղաքականությունը կարող է անպատիժ մնալ, ինչի պատճառը միջազգային հանրության թողտվությունն է: Փոխարենը միջազգային հանրությունը պետք է այսպիսի դիրքորոշում ունենա. «Միջազգային հանրությունը պետք է բռնի Ադրբեջանի ձեռքը, որ մի կողմից նրանք չսպանեն հայ կանանց, մյուս կողմից՝ չօգտագործեն իրենց իսկ բնակչությանը, որպես կենդանի վահան: Հայ զինվորը սովորություն չունի կրակել խաղաղ բնակչության վրա: Մեր պատասխանը պետք է լինի ո՛չ համարժեք, որպեսզի նրանք այլևս չդիմեն նման քայլի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ