Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Սաշիկ Սարգսյանի ՀԷԿ-ն է՞լ է փակվելու»

Սեպտեմբեր 25,2015 14:06

Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում արել է սենսացիոն հայտարարություն: Այսօր «Մեդիա կենտրոնում» «ՀԷՑ-ը հանվել է վաճառքի. հանրային արձագանք և մասնագիտական դիտարկումներ» թեմայով հրավիրված քննարկմանը ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այս առիթով որոշ մանրամասներ ներկայացրեց. «Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում ասել է, որ պետք է փակվեն Սևանի շուրջ փոքր ՀԷԿ-երը: Սևանի շուրջ կա տասը ՀԷԿ: Այս փուլում, երբ փոքր ՀԷԿ-երը ՀՀ հոսանքի 9-10 տոկոսն են տալիս, և փակելով այս ամենը՝ արդյունքում ավելանալու է թանկ հոսանքի սակագինը մեր սպառողների համար»:

Արամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, թե այս ոլորտում «շունը տիրոջը չի ճանաչում» և կրկին խոսելով փոքր ՀԷԿ-երի փակման մասին՝ նշեց. «Այդ փոքր ՀԷԿ-երից ամենամեծը՝ 9.8 մեգավատ հզորությամբ, Արգիճիի ՀԷԿ-ը, Սաշիկ Սարգսյանինն է: Ուղղակի Սերժ Սարգսյանին պետք է հարցնել , այդ ծրագրի մեջ այդ ՀԷԿ-ն է՞լ է փակվելու»:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը ասաց. «Եթե փոքր ՀԷԿ-եր կան, որոնք անարդյունավետ են աշխատում, խոչընդոտում են ձկների ձվադրմանը, այո, դրանք պետք է փակվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930