Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում

Սեպտեմբեր 25,2015 14:04

Սիրելի հայրենակիցներ,

Շուրջ քսանհինգ տարի է, ինչ ապրում ենք անկախ Հայաստանի Հանրապետությունում: «Անկախ» բառը շատ կարևոր է բոլորիս համար, մենք գիտակցում ենք «անկախ» բառի արժեքը, սակայն եկանք մի հանգրվանի, որ այս անկախությունն այդքան ուժեղ չէ: «Անկախություն»-ը պաշտպանության կարիք ունի, անկախության գաղափարը օրվա իշխանությունները դրել են սեղանի վրա և ամեն օր այս անկախության հետ, անկախության շուրջ առևտուր են անցկացնում:

Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունների ապօրինության հետևանքով քաղաքացու և իշխանության հարաբերությունների մեջ տեղի է ունեցել հսկայական խզում: Որևիցե քաղաքացի այսօր Հայաստանի Հանրապետությունում չի վստահում գործող իշխանություններին, չի վստահում Սերժ Սարգսյանին, չի վստահում Հանրապետական կուսակցությանը: Ինչո՞ւ չի վստահում: Որովհետև տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը իրեն խաբել է:

Այսօր էլ այդ խաբելուն ուղղված մի նոր գործընթաց է նախաձեռնվում, անունն՝ իբրև թե «Սահմանադրական բարեփոխումներ»: Ի՞նչ է ուզում անել Սերժ Սարգսյանը: Ուզում է հասկացնել բոլորին, որ ինքն է հանդիսանում բևեռը, ինքն է հանդիսանում այն ուժային կենտրոնը, որի շուրջ պետք է բոլորը գան և համախմբվեն, որի «կրոնը» պետք է ընդունեն բոլորը: Մինչդեռ մենք հասկանում ենք, ու այդ «կրոնը», որը կոչվում է Սերժ Սարգսյան և Հանրապետական կուսակցություն, մեր կողմից ընդունելի չէ, որովհետև այդ դավանանքի ներքո մեզ մշտապես խաբել են: Ո՞րն է լինելու մեր քայլերը, ո՞րն է լինելու մեր օրակարգը, ո՞րն է լինելու այն գործիքները, որով մենք պետք է պայքարենք այս ամենի դեմ: Առաջին հերթին մեր ամենակարևոր գործիքը դա միասնությունն է: Միասնություն «Ոչ»-ի ճակատի ներքո: Ո՛չ ենք ասում ոչ միայն այս «Սահմանադրական բարեփոխումներ» գործընթացին, այլ նաև ոչ ենք ասում Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությանը, որի միջոցով մենք հասնում ենք նրան, որ կարողանում ենք հիմնադրել իրապես ժողովրդավար իշխանություն, որը պատկանելու է յուրաքանչյուրիս և որի միջոցով հնարավորություն ենք ունենալու իրականացնել մեր երկրի և´ կայացումը, և ´նաև ապագա բարեկեցությունը:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

25 սեպտեմբերի 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930