Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «այո»-ի քարոզարշավին է մասնակցելու. «ԲՀԿ-ն չի կարող լինել դիտորդի դերում, պախկված»

Սեպտեմբեր 25,2015 13:50

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են «այո»-ի քարոզարշավին եւ կողքից դիտորդի դերում չեն լինելու:

Հարցին՝ ընդդիմադիր ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է «այո»-ի քարոզարշավին, թե՞ բավարարվելու է միայն կողմ քվեարկելով՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «ԲՀԿ-ն չի կարող լինել դիտորդի դերում: Մենք չենք կարող լինել պախկված եւ ոչ հրապարակային: Մենք չենք կարող մի բան ասել եւ այլ բան անել: Դա մեր գործելաոճը չէ»:

Նա ասաց, որ հանրությանը բացատրելու ենք Այո-ի կողմ լինելու իրենց մեր մոտեցումները. «Ի՞նչ է նշանակում Հայաստանի՝ երկրորդ մեծության խմբակցությունը չմասնակցի գործընթացին, դա մի քիչ ճիշտ չի լինի»:

Հարցին՝ մինչ այդ տեղի ունեցած ընտրությունները ՀՀԿ-ն կեղծել է ձեզ հետ կամ առանց ձեզ, հիմա դուք ինչպե՞ս եք հանրաքվեի կեղծիքների դեմ պայքարելու՝ նա պատասխանեց. «Եթե գա հանրաքվեն, կեղծիքներ կլինեն եւ ԲՀԿ-ն չի պայքարի այդ կեղծիքների դեմ, այն ժամանակ ձեր հարցը արդիական կլինի: ԲՀԿ-ն միշտ կանգնած է եղել մեր հասարակության կողքին բոլոր ընտրություններում»: Նա հորդորեց փաստեր ներկայացնել, որ ԲՀԿ-ն մասնակցել է երբեւէ ընտրությունների կեղծիքներին:

Հարցին՝ նախորդ ընտրություններում դուք մեծ քանակով տեսախցիկներ էիք ներկրել եւ տեղադրել ընտրատեղամասերում, ի՞նչ եղան այդ տեսախցիկները՝ իրենց ձայնագրություններով հանդերձ եւ պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի ժամանակ տեղադրել դրանք, որ խախտումները արձանագրեք՝ նա պատասխանեց, որ ԲՀԿ-ն կքննարկի հանրաքվեի մասնակցության ներքին կազմակերպչական հարցերը եւ մարտավարությունը. «Երբ կլինեն հրապարակելու փաստեր՝ կհրապարակենք մարտավարությունը, թե ինչպես ենք պայքարելու կեղծիքների դեմ: Կուզենայի, որ որեւէ տրագեդիա չփնտրեիք այն բանի մեջ, որ ԲՀԿ-ն կողմ է Սահմանադրական փոփոխություններին»:

Իսկ տեսաերիզների հետ կապված ոչ մի պատասխան չտվեց՝ հորդորելով լրագրողներին. «Ագրեսիան մի քիչ հանեք ձեր մեջից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930