Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը ասուլիսում բարկացավ եւ խնդրեց լրագրողներին չմիջամտել իրենց ներքին խնդիրներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2015 13:36

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին հարց ուղղեցին՝ Ձեզ Գագիկ Ծառուկյա՞նն էր խանգարում, որ Սահմանադրական փոփոխություններին կողմ լինեիք: Վահան Բաբայանը հորդորեց անձնավորված հարցեր չտալ: Հարցին՝ ձեզ ի՞նչն էր խանգարում, որ փետրվարի 12-ից հետո կողմ լինեիք Սահմանադրական փոփոխություններին՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Այդ հարցով ես օրը 45 հատ հարցազրույց եմ տալիս եւ մեկնաբանում եմ, կարդացեք լրատվություն եւ կիմանաք»:

Վահան Բաբայանը նշեց, որ ինչ վերաբերում է նախորդ քննադատություններին, երկրում լարված քաղաքական իրավիճակ էր. «Այսօր խոսել նրա մասին, թե մենք անցյալում ինչ էինք ասում, որեւէ մեկը չի արգելել քաղաքական ուժերին վերանայել եւ տարբեր կարծիքներ ունենալ հարցերի շուրջ»:

Ըստ Վահան Բաբայանի, ոչ ասելու համար ԲՀԿ-ն պետք է դեմ լիներ համամասնական ընտրակարգին, կուսակցությունների կայացմանը, դատական համակարգի անկախացմանը: Իսկ իրենք պատանդ չեն այն կարծիքներին, որոնք մինչ այդ հայտնել են:

Վահան Բաբայանը բարկացավ, երբ լրագրողները ճշտեցին՝ փետրվարի 11-ին Դուք հոգու խորքում կո՞ղմ էիք Սահմանադրությանը:

«Իմ հոգու խորքի հետ դուք գործ չունեք, դուք զբաղվեք ձեր գործերով: Ես խնդրում եմ, իմ հոգու կամ իմ մտածմունքների մասին դուք մի մտահոգվեք, քաղաքական հարցեր հնչեցրեք»:

Հարցին՝ ինչպե՞ս եք պայքարելու կեղծիքների դեմ՝ նա պատասխանեց. «Հանրաքվեն եղել է, կեղծիքները եղել են, մենք էլ չենք պայքարե՞լ: Խոսում եք վերացական ինչ-որ բաներից, ո՞նց եք պատկերացնում 2025-ի խորհրդարանական ընտրությունները: Ես Նոստրադամուսը չեմ, չեմ կարող ասել՝ ով կլինի այն ժամանակ, ով չէ»:

Հարցին՝ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կողմ է, իսկ ձեր խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, այս անգա՞մ էլ է Նաիրա Զոհրաբյանը հայտարարելու, որ ազատ քվեարկություն է: Վահան Բաբայանը պատասխանեց. «Ազատ քվեարկության մասին խոսք չի կարող լինել, քանի որ արդեն կա խմբակցության որոշում: Հայկ Խաչատրյանը մեր գործընկերն է եւ մեր ընկերը: Յուրաքանչյուր մարդ ունի իր իրավունքները, դա մեր կուսակցության ներքին ժողովրդավարության եւ ներքին խնդիրներն են: Կխնդրեի, որ դուք չմիջամտեիք եւ չներխուժեք այն դաշտ, որտեղ կուսակցության ներքին որոշումներն են կայացվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930