Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով գնում է նախագահի հետ հանդիպելու՝ դավաճան է, ով որ չի գնում՝ հերոս է, այ քեզ հերոսնե՜ր». Աղվան Վարդանյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2015 13:27

Հոգեհանգստից հետո սովորաբար տղամարդիկ կանգնում, խոսում են: Այդ ֆոնի վրա լուսանկար անել եւ ասել, որ Ռուբեն Հակոբյանի հետ ՀՅԴ-ն կազմելու է կոալիցիա իշխանության հետ, չի կարելի:

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես դժգոհեց լրատվամիջոցների աշխատանքից: Նա նեղսրտեց, որ ԶԼՄ-ները սուտ տեղեկություններ են տարածում, այն էլ այն պատգամավորի շուրջ՝ Արծվիկ Մինասյանի, որը խիստ հասանելի է եւ մշտապես կապի մեջ է լրագրողների հետ:

Արծվիկ Մինասյանը անդրադարձավ Ոչ-ի ճակատին: Նա ասաց, որ այն հատվածը, որը ոչ-ը օգտագործում է սեփական նեղ խմբային շահերը առաջ տանելու համար կամ գաղափարական համոզմունքների համար, բազմիցս են այդ հատվածին հրավիրել քննարկումների, չեն եկել: Եվ մի մաս կա, որ չի հավատում, որ իրենց կյանքում կարող է բան փոխվել: Այդտեղ, ըստ Արծվիկ Մինասյանի, ԶԼՄ-ները աշխատանք ունեն տանելու՝ տեղեկացնելու ճիշտ, թե ինչ է տալու Սահմանադրությունը:

Ըստ Աղվան Վարդանյանի, մարդիկ մտածում են, որ մեծամասնություն նոր խորհրդարանում լինելու է նորից ՀՀԿ-ն, բայց իրենք այդպես չեն մտածում, նորմալ ընտրություն են անցկացնելու: Նա հեգնեց Ոչ-ի ճակատը կազմած ընդդիմադիրներին, որ եթե նախագահը ասեր, խորհրդարանական կառավարման չենք գնում, ի՞նչ էին անելու այն ժամանակ. «Այնպես են դաշտը սեւ եւ սպիտակի բաժանել, այնպես են ներկայացնում, ով գնում է նախագահի հետ հանդիպելու՝ դավաճան է, ով որ չի գնում՝ հերոս է: Այ քեզ հերոսնե՜ր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930